Wednesday, April 24, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչ է թլպատումը

Թլպատումը Հայաստանում, ընդունված տարբերակ չէ, դրա մասին հայերը ոչ այնքան մեծ պատկերացում ունեն: Ներկայացնում ենք հարցազրույց Ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Կ. Ֆանարջյանի հետ:

– Ի՞նչ է թլպատումը և ե՞րբ է այն կատարվում:
Թլպատումը վիրաբուժական վիրահատություն է, որի ժամանակ հեռացվում է առնանդամի ծայրամաշկը՝ թլիպը: Առհասարակ այն համարվում է աշխարհի ամենահին վիրահատություններից մեկը, որն ունեցել է կրոնական նշանակություն և իրականացվել է կրոնական ծիսակատարությունների շրջանակում: Իսկ ժամանակակից աշխարհում, այն հիմնականում իրականացվում է բժշկական ցուցումների հիման վրա` եթե առկա են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ ֆիմոզը, պարաֆիմոզը և թլիպի ուռուցքային հիվանդություններ:
– Ճի՞շտ է արդյոք, որ հայ տղամարդիկ ևս թլպատման մեթոդին են դիմում։
Իհարկե, դրանում արտասովոր ոչինչ չկա և հայ տղամարդիկ ևս դիմում են թլպատման մեթոդին, հատկապես, եթե կա նման ցուցում: Ավելին՝ տարեց տարի աճում է նաև այլ նպատակներով թլպատվող տղամարդկանց թիվը:
– Կմատնանաշե՞ք այդ դրդապատճառները, և առհասարակ, որոնք են թլպատման դրական ու բացասական կողմերը։
-Ընդգծված բացասական կողմ չունի, թերևս միայն վիրահատությունից հետո մոտ 3 ամիս տևող տհաճ զգացողությունները և անդամի գերզգայնությունը, եթե վիրահատությունն արվել է հասուն տարիքում:
Փոխարեն ունի մի շարք առավելություններ, որոնք էլ դրդում են ժամանակակից տղամարդկանց դիմելու այս վիրահատական միջամտությանը: Դրանցից են անդամի քաղցկեղով հիվանդանալու ցածր հավանականությունը: Հատկապես, եթե վիրահատությունն արվել է մինչև մեկ տարեկան հասակում, ապա քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը հասնում է մինիմալի: Ինչը պայմանավորված է, ոչ թե բուն վիրահատությամբ, այլ անդամի հիգիենայի պահպանման հանգամանքով:
Անհամեմատ ցածր է նաև թլպատված տղամարդկանց զուգընկերուհիների մոտ արգանդի վզիկի քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչի մասին փաստում են նաև վիճակագրական տվյալները:
Տարածված է նաև այն կարծիքը, որ թլպատումը նպաստում է սեռական հարաբերության տևողության ավելացմանը:
– Որքա՞ն արժե այդ վիրահատական միջամտությունը:
Իրականում այն թանկ վիրահատություն չէ՝ կախված բուժ. հաստատությունից և վիրահատող բժշկի փորձից:
– Դուք որպես բժիշկ խորհուրդ տալի՞ս եք, թե ոչ։
-Եթե կա ցուցում՝ միանշանակ, մանավանդ, որ ինչպես արդեն նշեցի, թլպատումն ունի նաև մի շարք առավելություններ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook