Tuesday, April 23, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ թուզ եք ուտում

Անկասկած թուզը մեծ քանակությամբ օգտակար նյութեր ու միկրոտարրեր է պարունակում՝ պեկտին, կարոտին, պղինձ ու երկաթ։ Սակայն այն նաև մեծ քանակությամբ շաքարի աղբյուր է հանդիսանում։
Թուզ գնելուց առաջ ուսումնասիրեք դրա տեսքը, ընտրեք այն պտուղները, որոնց վրա փոսիկներ ու վնասվածքներ չկան։ Թզի պահպանման ժամկետը կարճ է, այն չի կարելի 2-3 օրից ավել պահել։

Թզի օգտակարության մասին

Թուզը հայտնի է իր ջերմիջեցնող ու հակաբորբոքիչ հատկություններով։ Այդ պատճառով այն խորհուրդ է տրվում օգտագործել մրսածության, անգինայի և այլ հիվանդությունների դեպքում։

Թուզը հնագույն ժամանակներից համարվում է սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի օգնական։ Մեծ քանակությամբ կալիումի շնորհիվ այն դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։

Օգնում է նաև թրոմբների գոյացման դեմ պայքարում՝ կարգավորելով սրտի կանոնավոր աշխատանքը։

Թուզը հարուստ է բջջանյութով․ այն հագեցնում է քաղցը։ Պտուղը շատ հարմար է աշխատավայրում թեթև ընդմիջում անելու համար։

Հետաքրքիր փաստ․ թուզը շատ լավ միջոց է հարբածությունից հետո տհաճ զգացողությունները վերացնելու համար՝ խումարի դեմ պայքարում։ Այն նվազեցնում է  դրա ախտանիշները՝ սրտխառնոցը, գլխացավն ու թուլությունը։ Այդ ամենի համար պատասխանատու է կազդուրող եռյակի՝ կալիումի, մագնիումի ու կալցիումի համադրությունը։

Թուզն անհիշելի ժամանակներից օգտագործել են որպես հազի ու կոկորդի հիվանդությունների դեմ։ Այն հրաշալի միզամուղ է, լուծողական ու ջերմիջեցնող։ Քանի որ թուզն ավելի շատ երկաթ է պարունակում, քան խնձորը, այն նաև խորհուրդ է տրվում երկաթի պակաս ունեցող հիվանդներին։ Այս դեպքում սև թուզն ավելի օգտակար է։

Սև թուզ

Սև թուզը բազում օգտակար նյութերի աղբյուր է։ Չորացրած վիճակում այն սպիտակուց, գլյուկոզա, երկաթ, կալցիում ու բազում վիտամիններ է պարունակում։ Թզի չրի մեջ կան պեկտինային նյութեր ու օրգանիկ թթուներ։ Մեկ թուզը պարունակում է բջջանյութի օրական չափաբաժինը։

Սև թզի մեջ եղած երկաթն օգնում է պայքարել անեմիայի դեմ։

Черный инжир

Առանձնահատուկ ուշադրության է արժանի սև թզի մեջ եղած ֆիցինֆերմենտը։ Այն կարող է քայքայել թրոմբներում եղած սպիտակուցը, ինչը հանգեցնում է դրանց ներծծմանը։ Դրա օգնությամբ պակասում է արյան կոագուլացումը, ինչը շատ կարևոր է երակային անբավարարության ժամանակ։

Սպիտակ թուզ

Սպիտակ թուզը հատկապես օգտակար է հասած վիճակում։ Այն շատ արագ է փչանում ու նույնիսկ սառնարանում չի կարելի երեք օրից երկար պահել։ Թարմ, հասուն պտուղները քաղցր են ու հյութալի, տեսքից նման են տանձին։ Սպիտակ թուզ ընտրելիս ուշադրություն դարձրեք գույնին․ այն պետք է լինի միատարր ու առանց մուգ լաքաների, մակերեսն էլ պետք է ամբողջական լինի։

Չիր պատրաստելու համար օգտագործում են հիմնականում սպիտակ թզի տեսակները։

Թզի չիրը թարմ թզից պակաս օգտակար չէ։ Այն պարունակում է 70% շաքարներ, հիմնականում՝ ֆրուկտոզա։ Մեկ չիրը 2 գրամ բջջանյութ է պարունակում, ինչը կազմում է օրական չափաբաժնի 20%-ը։ Օմեգա-3, օմեգա-6 ու ֆիտոստերոլի շնորհիվ թուզն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը։

Հակացուցումները

Թուզը քիչ հակացուցումներ ունի։ Նախևառաջ դրանք կապված են պտուղներում շաքարի մեծ պարունակության հետ։ Թուզը, կամ դրա չիրը խորհուրդ չի տրվում ուտել շաքարախտ ու աղեստամոքսային հիվանդություններ ունեցողներին։

Նյութի աղբյուրը՝ այստեղ

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook