Friday, March 29, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ինչ է պատմում ստորագրությունը տիրոջ մասին

Գոյություն ունեն բազմաթիվ մանր, բայց էական բաներ, որոնց մենք այնքան էլ ուշադրություն չենք դարձնում: Բայց հաճախ այդ մանրուքները իրենց նշանակությամբ ու իմաստով ավելին են, քան ակնհայտ երևացող փաստերը: Քչերս ենք, որ երբևէ մտածել ենք այնպես գրել կամ ստորագրել, որպեսզի դրանով մարդիկ կարողանան մեր մասին լավ կարծիք կազմել, քանի որ ինչպես գիտենք ձեռագիրն ու ստորագրությունը կարող են շատ բան ասել մարդու մասին:

Հետևապես կփորձենք մի փոքր ուսումնասիրել ստորագրությունների կառուցվածքները, առանձնահատկությունները և պարզել, թե դրանք ինչ են ասում մեր մասին: Ստորագրությունների ուսումնասիրման ժամանակ կարևոր են`

1. Ստորագրության ուղղությունը – որը ենթադրում է,որ պետք է ուշադրություն դարձնել, թե արդյոք որ կողմ է ուղղված ստորագորթյունը` վերև, ներքև, թե այն ունի ուղիղ ձև: Եթե ստորագորթյունն ուղղված է վերև, ապա դա խոսում է անձի օպտիմիստ լինելու մասին: Եթե ուղղված է դեպի ներքև, ապա դա վկայում է պեսիմիտության մասին: Իսկ ուղիղ ստորագորթյունը օպտմիզմի և պեսիմիզմի արանքում է գտնվում:

2. Ստորագորության երկարությունը – որը բնութագրում է անձի շտապողականության աստիճանը: Եթե ստորագորությունը երկար է, ապա այն խոսում է մարդու հանգիստ, համբերատար բնավորության մասին: Այսպիսի մարդիկ սիրում են գործերում ցուցաբերել ավելի խորը և լուրջ վերաբերմունք: Իսկ, եթե ստորագրությունը կարճ է, ապա սա ենթադրում է նյարդային լարվածության մասին: Նման մարդիկ շտապողական են, չեն սիրում սպասել:

3. Տառերի մեծությունը – եթե ստորագրության առաջին տառը նկատելի մեծ է մյուս տառերից, ապա դա խոսում է այն մասին, որ տվյալ մարդը պահանջկոտ է և ունի բարձր սահմանված պահանջներ: Իսկ եթե սկզբնատառը այնքան էլ չի տարբերվում մյուս տառերից, ապա տվյալ մարդը համեստ է, կյանքի նկատմամբ չունի մեծ պահանջներ: Փորք տառերը խոսում են ռացիոնալ, տնտեսող բնավորության մասին: Բայց չափից դուրս փոքր տառերը արդեն խոսում են էգոիզմի և ժլատության մասին:

4. Ստորագրության բազմաթիվ զարդարանքները – եթե մարդը պարծենկոտ է և սիրում է ուշադրության կենտրոնում գտնվել, ապա դա արտահայտվում է նրանում, որ վերջինս ունի տարբեր ձևերով զարդաված ստորագրություն: Իսկ համեստ և հասարակ բնավորություն ունեցողների ստորագրությունը ևս համեստ ու պարզ է` առանց ավելորդ զարդանախշերի: Ֆիզիկայի,մաթեմատիկայի և նմանատիպ ոլորտների մարդկանց պարագայում շատ հաճախ կարող է այնպես պատահել,որ նույնիսկ տառերն են կորցնում իրենց հիմնական տեսքը,դառնում են ավեի հարթ`թվերի նման: Սա խոսում է մտածելակերպի հստակության մասին:

5. Կետի առկայությունը – ստորագրության մեջ կետի տեղադրումը դրական երևույթ է: Դրա առկայությունը ստորագրության մեջ խոսում է նպատակաուղղված բնավորության մասին: Եթե կետը դրվում է ստորագրության վերջում, ապա այն ցույց է տալիս, որ տվյալ մարդը կանի ամեն ինչ իր առջև դրված գործը ավարտելու համար: Իսկ եթե կետը դրվում է ստորագրության սկզբնամասում, ապա սա ենթադրում է, որ տվյալ մարդը որևէ գործ անելուց առաջ նախապես ձեռք է բերում որոշակի տեղեկատվություն, նախապես ծրագրավորում է ամեն ինչ և նոր անցնում գործի:

Որոշ չափով ծանոթանալով ստորագրոթյանն առնչվող մանրուքներին, կարծում եմ, որ հետայսու պետք է մի փոքր ուշադրություն դարձնենք դրան, նախքան կշտապենք ինչ-որ փաստաթղթի վրա թողնել մեր մասին այդքան շատ տեղեկատվություն պահանջող ստորագրությունը:

Նյութի աղբյուրը՝ blognews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook