Thursday, March 28, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչ խնդիրների պատճառ կարող է դառնալ ավելորդ քաշը

Մասնագետներն անդադար հորդորում են ազատվել ավելորդ քաշից ու կարգի բերել կազմվածքը, սակայն քչերին է հայտնի, թե ինչով է պայմանավորված նման հորդորը: Բանն այն է, որ ճարպակալումն ու ավելորդ քաշը կարող են դառնալ բավական լուրջ խնդիրների պատճառ և սննդաբան Սվետլանա Սկոսարը ներկայացրել է դրանցից մի քանիսը:

1. Առողջական խնդիրներ

Ավելորդ քաշը ոչ միայն բավական տհաճ խնդիր է, այլև շատ վտանգավոր: Ճարպակալումը կարող է հանգեցնել այնպիսի լուրջ առողջական խնդիրների, ինչպիսին են զարկերակային բարձր ճնշումը, ճարպային ու ածխաջրային փոխանակության խանգարումները, լյարդի ու աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, գինեկոլոգիական խնդիրները և այլն:

2. Ինքնագնահատականի անկում

Ինքնագնահատականի անկումը կարող է լուրջ խնդիր դառնալ: Մասնագետն ընդգծում է, որ ավելորդ քաշից հարկավոր է ազատվել այն դեպքում, երբ մարդը կտրուկ փոխում է ոճը, սկսում է նախապատվությունը տալ միայն ոճային հագուստին և խուսափում է շփվել այն մարդկանց հետ, որոնք հիշում են իր նախկին արտաքինը: Միաժամանակ պետք չէ անուշադրության մատնել նաև սեփական արտաքինի նկատմամբ անտարբերությունն ու անխնամ տեսքը: Այս ամենը վկայում է ինքնագնահատականի անկման մասին, որը կարող է պայմանավորված լինել ավելորդ քաշով:

3. Հոգեբանական կախվածություն սննդից

Եթե սնունդը դառնում է մարդու հոբբին կամ նա սկսում է ցանկացած հույզից ու անհանգստությունից ազատվել շոկոլադի, չիպսերի, սենդվիչների կամ որևէ այլ համեղ ու բարձր կալորիականությամբ սննդի միջոցով, ապա քաշի ավելացումն անխուսափելի է: Հենց նման դեպքերում է զարգանում է կախվածություն սննդից, որից հարկավոր է անհապաղ ազատվել:

4. Մտացածին պատրվակներ

Ավելորդ քաշի դեպքում մարդիկ հաճախ պնդում են, որ երբևէ կկարգավորեն քաշը և կբարելավեն առողջությունը: Նրանք վստահ են, որ կանեն դա, երբ երեխան մեծանա, գտնեն իրենց երկրորդ կեսին կամ նոր աշխատանք, հաջորդ շաբաթվանից, մյուս ամիս և այդպես շարունակ: Սակայն խնդիրն այն է, որ նման դեպքերում նրանց բոլոր պատրվակները մտացածին են լինում:

Մասնագետը նախազգուշացնում է, սեփական արտաքինի և օրգանիզմի նկատմամբ անտարբերությունը շատ արագ կարող է սովորություն դառնալ և ժամանակին կենսակերպը չվերանայելը լուրջ խնդիրների ու բարդույթների կհանգեցնի:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook