Thursday, March 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչ խնդիրներ կարող են առաջանալ կանանց մոտ ծննդաբերությունից հետո.tert.am

Այս մասին հաղորդում է Tert.am-ը: Կնոջ համար հետծննդաբերական շրջանը սկսվում է ընկերքի արտամղման պահից և շարունակվում 6-8 շաբաթ, որի ընթացքում երիտասարդ մոր օրգանիզմը վերականգնվում է:

Հարկ է հիշել, որ այդ ամենի հետ մեկտեղ սկսում են կաթնաթորման գործընթացները, որոնք կարող են առաջացնել որոշ խնդիրներ կապված ինքնազգացողության ու առողջության հետ:

Ի՞նչ խնդիրների են բախվում կանայք ծննդաբերությունից հետո

Ցավեր որովայնի ստորին հատվածում

Շատ կանայք բողոքում են, որ երեխային կրծքով կերակրելու ժամանակ ուժգին ցավեր են ունենում որովայնի ստորին հատվածում: Տհաճ զգացողությունների պատճառ է հանդիսանում կծկվող արգանդը, ինչը տեղի է ունենում երեխային կրծքով կերակրելու պատճառով:

Եթե ծննդաբերությունից որոշ ժամանակ անց ցավերը չեն դադարում և նույնիսկ ավելի են ուժեղանում, ապա անհրաժեշտ անհապաղ դիմել բժշկի, քանի որ դա կարող է պայմանավորված լինել արգանդի ջլերի վնասվածքով, հեշտոցի հեմատոմայով և մի շարք այլ վտանգավոր խնդիրներով:

Հեշտոցային արտադրություն

Անհրաժեշտ է հետևել հեշտոցային արտադրության գույնի փոփոխություններին: Ծննդաբերությունից հետո առաջին օրերին այն լինում է վառ կարմիր գույնի, իսկ հետագայում դառնում ավելի բաց: Ծննդաբերությունից մոտ 10 օր անց այն դառնում է լորձային, իսկ 6-րդ շաբաթում վերջնականապես վերանում են:

Եթե առատ կարմիր արտադրությունը չի վերջանում, անհրաժեշտ է դիմել բժշկի:

Ցավեր միզելիս

Հաճախ կանայք չեն կարողանում միզել, քանի որ այդ գործընթացը շատ ցավոտ է լինում: Միզելիս հեղուկի կաթիլները, վնասված լորձաթաղանթի վրա հայնտվելիս, առաջացնում են ուժեղ այրոցներ: Հեշտ միզելու համար կարելի է բացել ծորակի ջուրը և երբ միզելու ցանկություն լինի, միզապարկն ակամա կդատարկվի:

Խնդիրներ արտաթորելիս

Որոշ կանայք չեն կարողանում արտաթորել, քանի որ վախենում են վնասել դեռ չապաքինված վերքերն ու քանդել կարերը:

Այս խնդրի լուծման համար կարելի օգտագործել բնական լուծողական միջոցներ՝ սալոր, կեֆիր, բուսայուղ և այլն:

Սակայն հարկավոր է հետևել նաև սննդակարգին և չխախտել դիետան: Ցանկալի է ուտել հնարավորինս շատ շիլաներ, թարմ մրգեր ու բանջարեղեն և զերծ մնալ համեմված և պահածոյացված ուտելիքից: Անհրաժեշտ է ուտել փոքր չափաբաժիններով և չմոռանալ բավարար քանակությամբ հեղուկ օգտագործելու մասին:

Խնդիրներ կապված կաթնագեղձերի հետ

Կաթնաթորումը կարող է առաջացնել որոշ տհաճ զգացողություններ: Օրինակ՝ պտուկները կարող են գերզգայուն դառնալ: Սակայն ծննդաբերության 4-րդ օրը այդ զգայունությունը կարող է նվազել: Որպեսզի պտուկների վրա ճաքեր չառաջանան (որոնք, ի դեպ, մեծ անհարմարություններ են պատճառում), անհրաժեշտ է սովորել երեխային ճիշտ կերակրել: Շատ կարևոր է, որ երեխան բռնի ոչ միայն պտուկը, այլև արեոլան:

Հարկ է հիշել, որ կաթնաթորումը կարող է ուղեկցվել մինչև 38 աստիճան ջերմությամբ, սակայն եթե ջերմությունն ավելի բարձր է, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի:

Նյութի աղբյուրը՝ woman-rules.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook