Thursday, April 25, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչ կարող են ասել մարդու ոտքերին ի հայտ եկած խնդիրները նրա սրտանոթային համակարգի և վահանաձև գեղձի առողջության մասին

Մարդկային օրգանիզմը յուրահատուկ է: Օրինակ՝ մարդու ոտքերը կարող են պատմել նրա սրտանոթային համակարգի, վահանաձև գեղձի և նույնիսկ շաքարային դիաբետի առաջացման վտանգի մասին:

1.    Մշտապես սառը ոտքեր

Սա կարող է լինել վահանաձև գեղձի խնդիրների պատճառ, իսկ այդ գեղձը կարգավորում է մարմնի ջերմաստիճանն ու նյութափոխանակությունը: Մշտապես սառը ոտքերը կարող են լինել նաև արյան վատ շրջանառության նշան, ինչը նշանակում է, որ հարկավոր է ստուգել անոթները:

2.    Ոտքերի թմրածություն ու ծակծկոց

Սա կարող է լինել պերիֆերիկ նյարդային համակարգի վնասվածքի նշան, ուստի հարկավոր է խորհրդակցել նյարդաբանի հետ:

Բացի այդ, ոտքերի զգայունության թուլացումը կարող է լինել այնպիսի լուրջ հիվանդությունների ախտանշան, ինչպիսին են շաքարային դիաբետն ու զարկերակների խցանումը:

3.    Ոտքերի մաշկի վրա նկատվող կարմիր, սպիտակ կամ երկնագույն «ժանյակավոր» նկար

Նման «զարդանախշ» սովորաբար ի հայտ է գալիս Ռեյնոյի հիվանդության դեպքում, որն արյունատար անոթների (որպես կանոն՝ ոտքերի և ձեռքերի մատների անոթների) հիվանդություն է:

4.    Ջղաձգումներ

Հաճախակի տեղի ունեցող ջղաձգումները վկայում են օրգանիզմում կալիումի, կալցիումի և մագնեզիումի պակասի մասին: Ջղաձգումները կարող են ի հայտ գալ նաև հեղուկի պակասի դեպքում՝ հատկապես, եթե մարդը ծանր աշխատանք է կատարում:

Այս խնդիրը կարելի է լուծել սննդակարգը կարգավորելով, սակայն եթե նույնիսկ այդ դեպքում վիճակը մնում է անփոփոխ, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook