Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչ կարող է անել կինը դաշտանադադարի ախտանշանները մեղմելու և ինքնազգացողությունը բարելավելու համար

45-60 տարեկանից հետո բոլոր կանայք էլ բախվում են դաշտանադարի խնդիրն: Ընդ որում՝ կանայք այս ժամանակահատվածը տարբեր կերպ են հաղթահարում. ոմանց անհանգստացնում են մակընթացություններն ու ավելորդ քաշը, իսկ ոմանք դառնում են դյուրագրգիռ ու անտրամադիր: Փորձը ցույց է տվել, որ միայն հատուկենտ կանայք են խուսափում տհաճ փոփոխություններից և հաղթահարում դաշտանադադարն առանց խնդիրների: Այս մասին գրում է med.tert.am-ը:

Ինչպես մեղմել դաշտանադադարի տհաճ ախտանշանները

Դաշտանադադարի ժամանակ ի հայտ են գալիս բազմաթիվ տհաճ ախտանշաններ, սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս ինքնուրույն քայլեր ձեռնարկել դրանցից ազատվելու համար: Բացի այդ, սովորաբար այդ ձեռնարկած միջոցներն անարդյունավետ են լինում, ուստի հարկավոր է պարզապես խորհրդակցել մասնագետի հետ:

Դաշտանադադարի ժամանակ բժիշկը կարող է նշանակել հորմոնալ դեղամիջոցներ, որոնք կխթանեն կանանց սեռական հորմոնի՝ էստրոգենի արտադրությունը, ինչը կազատի տհաճ ախտանշաններից, իսկ ոմանք կարող են անգամ ունենալ փորձառու հոգեթերապևտի օգնության կարիք:

 Ներկայում մասնագետները կարող են նշանակել նույնիսկ լեզերային թերապիա, որը կօգնի ազատվել դաշտանադադարի բոլոր նշաններից:

Ինչ կարող է անել կինը ինքնազգացողությունը բարելավելու համար

Մասնագետների նշանակած այս միջոցներն արդյունավետ են, սակայն միակը չեն, որ կօգնեն մեղմել դաշտանադադարի տհաճ ախտանշանները: Կանայք պետք է հասկանան, որ իրենք նույնպես կարող են որոշակի քայլեր ձեռնարկել: Օրինակ շատ օգտակար կարող է լինել սպորտով զբաղվելը: Գինեկոլոգները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ այնպիսի մարզաձևերին, ինչպիսին են արևելյան պարերը, լողը, յոգան, սկանդինավյան քայլքը և այլն: Նման ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կօգնի մարզել կոնքի հատակի մկանները, ինչն էլ կբարելավի կնոջ ինքնազգացողությունը և կազատի տհաճ ախտանշաններից:

Բացի այդ, դաշտանադադարի ժամանակ շատ մեծ նշանակություն ունի նաև սննդակարգը: Մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել վնասակար սննդամթերքից և նախապատվությունը տալ օգտակար ու առողջարար մթերքին: Ցանկալի է նվազեցնել կալորիաների քանակությունը և օգտագործել ավելի շատ թարմ բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ, կանաչեղեն, հյութեր, բուսական թուրմեր, ձուկ ու ծովամթերք, իսկ երբեմն էլ անյուղ սպիտակ միս:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook