Ինչ հիվանդության մասին են վկայում ձեր եղունգները
1. Սպիտակ կետեր եղունգներին-վկայում է օրգանիզմում ցինկի պակասի մասին: Անհրաժեշտ է գնել միկրոէլեմենտներով հարուստ վիտամիններ, որի կազմի մեջ մտնում է ցինկ:
2. Ժամացույցի ապակի– ծայրամասային արյան մատակարարման խնդրի մասին է վկայում, որը կարող է առաջանալ սրտի կամ թոքերի հիվանդությունների ժամանակ:
3. Բազմաթիվ մանր փոսիկներ– ազդանշան է սկսվող հոդերի բորբոքման, փսորիազի:
4. Եղունգի վրա առկա է մեծ փոսություն– խոսում է սկսվող ռևմատոիդ արթրիտիր մասին, կամ օրգանիզմում երկաթի պակասի մասին:
5. Դեղնած եղունգներ– նշան է սնկային ախտահարման
6.Կապտավուն-արյան օքսիգենացիայի խանգարման նշան է, այսինքն արյունը թերհագեցած է թթվածնով, ինչը կարող է սրտի հիվանդության նշան լինել
7.Սպտակ եղունգ– լյարդի հիվանդության մասին է վկայում, կարող է լյարդի ցիռոզի ժամանակ էլ առաջանա
8.Կրծած եղունգներ-1. վատ սովորույթի հետևանք է
2. վահանաձև գեղձի թերֆունկցիայի պատճառ է
Պատրաստեց` Բ. Գ.