Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչ մրգեր է հարկավոր օգտագործել ձմռանը վիտամինների պակասը լրացնելու համար.tert.am

Որպեսզի թույլ չտանք մեր իմունիտետին  ձմռանը «մահանալ», հարկավոր է սննդակարգում ավելացնել վիտամիններով հարուստ մրգեր:Այս մասին գրում է tert.am-ը:

Օրինակ՝ մանդարինը, որն ընդունված է Ամանորին ուտել մեծ քանակությամբ, պարունակում է պեկտիններ, երկաթ, աղեր և  կալցիում, ինչպես նաև В, С և Р  խմբի վիտամիններ: Այդ  մրգի բույրը դրական է ազդում մեր տրամադրության վրա, նվազեցնում է նյարդային լարվածությունը և ազատում է անքնությունից: Եթե մանդարինի կեղևների բույրը նջասենյակում, ապա ավելի արագ և ավելի ամուր կքնեք: Բացի այդ, մանդարինը կարող է բուժել հազը և հիվանդ  կոկորդը, քանի որ այն հայտնի է իր հակաբակտերիալ հատկություններով: Այս միրգը օգտակար է հաճախասրտության և արյան բարձր ճնշման դեպքում:

Կիտրոնը, չնայած որ թթու միրգ է, շատ օգտակար է: Այն բարձրացնում է իմունիտետը և կարգավորում է մարսողական գործընթացները: Կիտրոնի հյութի օգնությամբ դուք կկարողանաք օրգանիզմից դուրս բերել տոքսիները: Հիպերտոնիկ հիվանդության սկզբնական   շրջանում շատ օգտակար է այս մրգի փափուկ զանգվածը: Իսկ գրիպի և մրսածության հետևանքով առաջացած այլ հիվանդությունների կանխարգելիչ բուժման համար շատ օգտակար է այտի վրա դրված մի կտոր կիտրոնը:

Նարինջը պարունակում է կալցիում, կարոտին, կալիում, ֆոսֆոր և մի շարք վիտամիններ, որոնց պակասը մենք զգում ենք ձմռանը: Նրա հոտը հանգստացնում է: Դրա համար նշված մրգով բուժում են վախը, նեվրոզը, գլխացավերը և անհանգստությունը: Այս միրգը հիանալի կերպով օրգանիզմից դուրս է բերում տոքսինները, ինչպես նաև վերացնում է ալկոհոլային թունավորման հետևանքները: Եթե ձեր ջերմությունը բարձր է, ապա նարնջի եփուկի օգտագործումը կարող է այն իջեցնել: Այդ եփուկի պատրաստման համար հարկավոր է  մի քանի կտոր մրգի վրա լցնել եռացած ջուր և թողնել մի որոշ ժամանակ թրմվի:

Եթե դուք նախընտրում եք օգտագործել յուղոտ սնունդ, ապա նրա յուրացման համար կարելի է ուտել մի քանի կտոր նարիջ:

Թուրինջը հարուստ է վիտամին С-ով: Այն իր բաղադրության մեջ պարունակում է մի նյութ, որը համարվում է բարեկազմության վիտամին: Այս միրգը կարող է շատ օգտակար լինել այն մարդկանց համար, ովքեր կիրառում են զանազան դիետաներ: Այն բարձրացնում է օրգանիզմի ընդհանուր տոնուսը, հաղորդում է ուժ և նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook