Tuesday, April 16, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչ օգտակար հատկություններով է օժտված մանդարինն ու որ դեպքերում է այն հակացուցված

Մանդարինները տարվա այս եղանակին ամենատարածված ու սիրված մրգերից են: Այս ցիտրուսային մրգերը պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ ու այլ օգտակար տարրեր և օժտված են հզոր բուժիչ հատկություններով, սակայն, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնց այս միրգը հակացուցված է: Այս մասին «Вечерняя Москва»-ին հայտնել է բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան:

Մասնագետի խոսքով՝ այս միրգը կարելի է և անգամ պետք է օգտագործել, քանի որ դրանք հարուստ են վիտամիններով, միկրոտարրերով և մակրոտարրերով, հակաօքսիդանտներով, ինչպես նաև սնկերի աճը ճնշող և բակտերիաները ոչնչացնող նյութերով: Բացի այդ, դրանք պարունակում են սննդային մանրաթելեր, որոնք դուրս են բերում ավելորդ խոլեստերինն օրգանիզմից և բարենպաստ ազդեցություն են ունենում աղեստամոքսային տրակտի վրա:

Ավելին՝ այս ցիտրուսային մրգերը հատկապես օգտակար են աշնանն ու ձմռանը՝ վիրուսների տարածման շրջանում, քանի որ դրանցում պարունակվող բետա-կարոտինները նպաստում են լորձաթաղանթների թարմացմանը, ինչը շատ կարևոր է իմունային համակարգի ամրապնդման համար:

 Սակայն, այնուամենայնիվ, մանդարինը ոչ բոլորի համար է այդքան օգտակար, քանի որ որոշ դեպքերում այն կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Հարկ է հիշել, որ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, գաստրիտի, խոցային հիվանդության, ինչպես նաև ստամոքսի բարձր թթվայնության դեպքում այս միրգն օգտագործելիս հարկավոր է շատ զգույշ լինել և չչարաշահել: Առավել ևս չի կարելի մանդարինն ուտել դատարկ ստամոքսին, քանի որ այն կարող է նպաստել տհաճ ախտանշանների սրմանը:
Նյութի աղբյուրը` այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook