Friday, April 19, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչ օգտակար հատկություններով է օժտված դարչինը

Հակաբորբոքային ակտիվությամբ ֆլավոնոիդային միացությունների շնորհիվ դարչինն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով։ Այս մասին «Известия» թերթի հետ զրույցում ասել է սննդաբան, թերապևտ Ելենա Տիխոմիրովան։

Նրա խոսքով՝ այս համեղ ու օգտակար համեմունքը խթանում է հյուսվածքներում ազոտի օքսիդի սինթեզը՝ այդ կերպ պաշտպանելով օրգանիզմն ազատ ռադիկալների առաջացրած թթվայնացման գործընթացներից։ Բացի այդ, դարչինը նաև դրական ազդեցություն է ունենում անոթների վրա՝ բարելավելով արյան հոսքը, պաշտպանելով թրոմբների առաջացումից, ինչպես նաև դանդաղեցնելով բոլոր բջիջների ծերացումը։

«Սակայն դարչինն այս կերպ է ազդում միայն մի՝ առողջ սննդակարգի հայեցակարգում ներառվելու պայմանով», – նախազգուշացրել է Տիխոմիրովան՝ հավելելով, որ մեծ քանակությամբ թխուկները անգամ դարչինով  հարուստ լինելու դեպքում էլ բարձրացնում են ավելորդ կիլոգրամների կուտակման հավանականությունը։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook