Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչ օգտակար հատկություններով է օժտված համեմը (գինձ)

Համեմը (գինձ) համարվում է օրգանիզմը տոքսիններից ու վնասակար ծանր մետաղներից մաքրող ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Այն հարուստ է յուղերով, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում մարսողական համակարգի վրա, խթանում են ախորժակը և ազատում են աղիների գրգռումից: Բացի այդ, այս բույսը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, ինչը շատ կարևոր է առողջության համար:Այս մասին գրում է med.tert.am-ը:

Համեմի պտուղներն օգնում են մաքրել շնչառական համակարգը լորձից և խթանում են մայրական կաթի արտադրությունը: Բացի այդ, այն օգնում է մեղմել լյարդային անբավարարության ախտանշանները և մաքրում է օրգանիզմը վնասակար նյութերից, ինչպիսին են մետաղները, բակտերիաները, «վատ» խոլեստերինը և այլն:

Սակայն համեմն օժտված է նաև մի շարք այլ օգտակար հատկություններով.

·        այն օգնում է բարելավել մարսողությունը,

·        օգտագործվում է որպես արդյունավետ հակաբակտերիալ միջոց,

·        օգնում է կարգավորել ախորժակը,

·        օգնում է բուժել միզուղիների վարակները,

·        ազատում է բերանի խոռոչի տհաճ հոտից և թարմացնում է շնչառությունը,

·        համեմի թեյն օգնում է ազատվել հոգնածությունից ու գլխացավերից՝ հատկապես, եթե դրանք պայմանավորված են մրսածությամբ կամ գրիպով,

·        համեմի յուղն ունի շատ յուրահատուկ բույր, ուստի օգտագործվում է կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ,

·        օժտված է հակաբորբոքային հատկություններով, ուստի օգտագործվում է հոդացավերի ու ռևմատիզմի դեմ քսուքների բաղադրության մեջ,

·        օգնում է նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակն ու բարձրացնել «լավ» խոլեստերինի մակարդակը,

·        օգնում է դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրների դեպքում,

·        օգնում է բարելավել քնի որակը և այլն:

Բացի այդ, համեմն օժտված է նաև հակասեպտիկ, հակասնկային և հակաբորբոքային ազդեցությամբ, ինչի շնորհիվ օգնում է ազատվել վարակներից, նվազեցնում է բորբոքումների մակարդակն ու արդյունավետ կերպով մաքրում է օրգանիզմի բոլոր համակարգերը:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook