Friday, March 29, 2024
Նորություններ

Ինսուլտի ծրագրով «Էրեբունի» ԲԿ-ում 5 հիվանդ արդեն ստացել է անվճար բուժօգնություն

Փետրվարի մեկից հանրապետությունում մեկնարկած գլխուղեղի իշիեմիկ սուր ինսուլտի ծրագրով «Էրեբունի» ԲԿ-ում անվճար հետազոտվել և բուժվել է 5 հիվանդ: Կատարվել են ինչպես համակարգչային եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտություններ, այնպես էլ դեղորայքային բուժում եւ վիրաբուժական միջամտություններ: Հիվանդանոց դիմած հիվանդներից 3-ին ներարկվել է Ալտեպլազա դեղամիջոցը, չորրորդին կատարվել է տրոմբէկտոմիա, իսկ ամենածանր կլինիկայով բերված հիվանդին ներարկվել է Ալտեպլազա և կատարվել թրամբոէկտոմիա: Բացի վերջին հիվանդից, մնացած 4-ը լիովին կազզդուրվել են և դուրս գրվել բժշկական կենտրոնից: 5-րդ հիվանդի վիճակը մասնագետների գնահատմամբ կայուն ծանր է, գտնվում է մասնագետների մշտական հսկողության տակ:

Նյութը՝ erebunimed.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook