Tuesday, April 23, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ինտելեկտի գործակից – IQ

Ինտելեկտ (լատ.՝ intellectus զգայություն, ընկալում, ըմբռնում, հասկացում, ողջամտություն), հոգեկանի հատկություն, որը հնարավորություն է տալիս հարմարվել նոր իրադրություններին, սովորել փորձի հիման վրա, հասկանալ և կիրառել վերացական հայեցակարգերը, սեփական գիտելիքներն օգտագործել շրջապատող միջավայրը ղեկավարելու համար: Ինտելեկտը անձի ընդհանուր կարողությունն է ճանաչել և հաղթահարել դժվարությունները, միավորում է անձի բոլոր իմացական գործընթացները` զգայություն, ընկալում, հիշողություն, մտածողություն, երևակայություն: Ինտելեկտն առաջին հերթին հիմք է հանդիսանում նպատակադրման, ռեսուրսների պլանավորման և նպատակներն իրականացնելու ռազմավարությունների մշակման համար:

Որպես կանոն` ինտելեկտը գործարկվում է այլ կարողությունների, մասնավորապես` ճանաչելու, սովորելու, տրամաբանված մտածելու, տեղեկատվության համակարգման և վերլուծության, կապեր, օրինաչափություններ և տարբերություններ գտնելու և այլ կարողությունների օգնությամբ: Ինտելեկտի առկայության մասին կարելի է խոսել միայն այդ բոլոր կարողությունների զարգացվածության դեպքում. նրանցից յուրաքանչյուրն ինքնուրույն չի ձևավորում ինտելեկտը:

Ինտելեկտի տարբերակող հատկանիշների համակարգը ներառում է անձի հետևյալ առանձնահատկությունները.

  • գործող հիշողության ծավալը, կանխատեսման և արագ գործելու կարողությունը, տրամաբանությունը,
  • արժեքավոր տեղեկատվության համակարգային ընտրության բազմամակարդակ աստիճանակարգը,
  • գիտակցությունը,
  • հիշողությունը:                                                                                                                                                Առանձնացնում են «ինտելեկտուալ էներգետիկայի» կենսաֆիզիկական հատկանիշներ` տեղեկատվության քանակ, արագացում (հաճախականություն, արագություն) և փոխանցման տարածություն: Այս ամենը միավորվում է «ինտելեկտի բանաձևի» մեջ:          Ըստ Լինդա Գոտֆրեդսոնի` ինտելեկտն ընդհանուր մտավոր կարողություն է, որը հնարավորություն է տալիս եզրահանգումներ անել, պլանավորել, խնդիրներ լուծել, վերացական մտածել, հասկանալ բարդ մտքերը, արագ յուրացնել նոր նյութը և սովորել կենսափորձի հիման վրա: Այն պարզապես գրքեր կարդալը չէ կամ ակադեմիական գիտելիքներ ունենալը: Հեղինակի կարծիքով ինտելեկտը շրջապատող աշխարհն ավելի լայնությամբ և խորությամբ ճանաչելու, իրերի էությունը հասկանալու և տարբեր իրադրություններում գործելու կարողություն է:300px-IQ_curve.svg20-րդ դարի սկզբում Չարլզ Սպիրմենն ապացուցեց, որ եթե անձը կարողանում է ճշգրտորեն լուծել որոշ առաջադրանքներ, ապա նա հաջողությամբ լուծում է նաև այլ առաջադրանքներ: Այլ կերպ ասած` ինտելեկտուալ բոլոր կարողությունները վիճակագրորեն փոխկապակցված են: Սպիրմենը ներմուծեց «Ընդհանուր ինտելեկտի գործակիցը»` «g գործոնը», որը մատնանշում է բոլոր իմացական խնդիրների իրականացման արդյունավետությունը: Փորձը ցույց տվեց, որ «g գործոնն» անմիջականորեն ուսումնասիրելը բարդ է, սակայն դրա հիման վրա ձևակերպվեցին մեծություններ, որոնք «g գործոնի» մոտավոր չափերն են, և հնարավոր է չափել: Այդ չափանիշներից մեկն էլ ինտելեկտի գործակիցն է (IQ):Հոգեբան Ջեյմս Ֆլինն առաջինն է տևական ժամանակահատվածում աշխարհի տարբեր երկրներում իրականացրել IQ-ի դինամիկայի համակարգային ուսումնասիրություններ: Նա հաստատել է, որ 50 տարվա ընթացքում ինտելեկտի գործակիցը անդադար աճել է (Ֆլինի էֆեկտ):Ինտելեկտի գործակից (անգլ.՝ IQ — intelligence quotient, կարդացվում է «այ քյու»), անձի ինտելեկտի մակարդակի քանակական գնահատականը (մտավոր զարգացման գործակից), ինտելեկտի մակարդակը միջին վիճակագրական անձի ինտելեկտի մակարդակի համեմատությամբ (նույն կամ միջին տարիքի), ավելի նեղ իմաստով՝ այսպես կոչված մտավոր տարիքի հարաբերակցությունը տվյալ անձի իրական կենսաբանական տարիքին։ Այն որոշվում է հատուկ թեստերի կիրառմամբ։ Ինտելեկտի գործակցի չափումը հնարավորություն է տալիս գնահատել ընդհանուր ինտելեկտի գործակիցը՝ «g գործոնը»։Պատմություն«Ինտելեկտի գործակից» հասկացությունը ներմուծել է գերմանացի գիտնական Վիլյամ Շտեռնը 1912 թվականին։ Նա ուշադրություն է դարձրել Բինեի սանդղակով մտավոր տարիքի լուրջ թերություներին։ IQ-ն առաջին անգամ կիրառվել է Ստենֆորդ-Բինեի ինտելեկտի սանդղակում 1916 թվականին (ի սկզբանե Բինեի կողմից 1903 թվականին)։

    Ներկայումս IQ թեստերի նկատմամբ հետաքրքրությունն աճել է, ինչի արդյունքում ի հայտ են եկել նոր թեստեր և սանդղակներ։ Այդ է պատճառը, որ դժվարություն է առաջանում համեմատել տարբեր թեստերի արդյունքները։

    Թեստեր

    Ռավենի աճող մատրիցաների նմուշ

    200px-Alfred_BinetIQ թեստերը մշակված են այնպես, որպեսզի արդյունքները նորմալ համարվեն 100-ի հավասար IQ֊ի միջին նշանակության համեմատությամբ, և այնպիսի բաշխվածությամբ, որ մարդկանց 50 %֊ի IQ-ն լինի 90-110-ի միջև, իսկ 25֊ական % -ը՝ 90-ից ցածր և 110-ից բարձր։ 70-ից ցածր IQ-ն հաճախ որակվում է որպես մտավոր հետամնացություն։ Թեստերը բաղկացած են աճող բարդությամբ բազմաթիվ առաջադրանքներից։ Դրանք հիմնականում ներառում են թվաբանական և տրամաբանական խնդիրներ, գործնական իրավիճակներում կողմնորոշումն ստուգող վարժություններ, խնդիրներ, որոնք ստուգում են ոչ ստանդարտ մտածողությունը, օպերատիվ հիշողությունը և այլ որակներ։ Թեստի արդյունքներով որոշվում է IQ-ն, ընդ որում, որքան թեստի շատ տարբերակներ է անցնում հետազոտվողը, այնքան ավելի լավ արդյունքներ է նա դրսևորում։ Առավել հայտնի է Այզենկի թեստը։ Համեմատաբար ճշգրիտ են նաև Վեքսլերի թեստը, Ռավենի թեստը, Կետտելի թեստը։ Այզենկի թեստը նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց համար և սահմանում է IQ-ի 180 միավոր առավելագույն մակարդակ։

     

 

 

Աղբյուրը` ազատ հանրագիտարան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook