Thursday, March 28, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Իտալական քաղաքն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում

Իտալական Իվրեա քաղաքը, որը հայտնի է որպես Olivetti գրամեքենաների արտադրության վայր, ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին կիրակի հայտարարել են համաշխարհային կազմակերպությունն ու Իտալիայի մշակույթի նախարարությունը:

«Պիեմոնտ մարզում տեղակայված արդյունաբերական Իվրեա քաղաքը զարգացել է որպես փորձարարական հարթակ գրամեքենաներ, մեխանիկական հաշվիչ սարքեր և համակարգիչներ արտադրող Olivetti ընկերության համար: Քաղաքում գտնվում են խոշոր գործարան, վարչական շենքերը, ինչպես նաև մասնագիտացված տարածքներ՝ նախատեսված սոցիալական ծառայությունների բնակության համար»,- հայտնում է ՅՈւՆԵՍԿՕ-ն:

Իտալական քաղաքի ներառումը մշակութային ժառանգության ցանկում տեղի է ունեցել Բահրեյնում անցկացվող ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի նիստի շրջանակներում:

  Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը երեք նոր օբյեկտ է ներառել համաշխարհային ժառանգության ցանկում: Դրանք գտնվում են Քենիայում, Օմանում ու Սաուդյան Արաբիայում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook