Tuesday, April 23, 2024
Նորություններ

Իտալիայում առաջին անգամ փոխպատվաստված արգանդով կինը կրել եւ երեխա է ծննդաբերել

Իտալիայում առաջին անգամ կինը, արգանդի փոխպատվաստումից հետո, երեխա է կրել եւ ծննդաբերել, գրել է Corriere Della Sera թերթը։

Երիտասարդ մայրը մոտ մեկ ամիս առաջ վարակվել էր կորոնավիրուսով, եւ երբ սկսվել էին ծննդաբերության ցավերը, բժիշկները որոշել էին դիմել կեսարյան հատման։ Աղջիկը լույս աշխարհ եկավ վաղահաս՝ ընդամենը 1,6 կիլոգրամ քաշով։ Փոքրիկը դեռեւս բժիշկների հսկողության տակ է, որոնք լավատեսական կանխատեսումներ են անում։ Ծնողները՝ Ալբինան եւ Ջովանին, աղջկան տվել են Ալեսանդրա անունը՝ ի պատիվ այն կնոջ, որից ստացել են դոնորական օրգանը։

Իտալիայում արգելված է արգանդի փոխպատվաստումը ողջ դոնորներից։ Կինը, որը նախապես հայտարարել էր, որ իր մահվան դեպքում կցանկանար օրգանները հանձնել փոխպատվաստման համար, վախճանվել էր 2020թ.՝ համավարակի թեժ պահին, կաթվածից, տեղեկացրել է МИР 24-ը։

Երիտասարդ մայրը՝ Ալբինան, տառապում էր հազվադեպ հիվանդությամբ, որը խանգարում էր արգանդի զարգացմանը։ 2018թ. ամուսիններն իմացան Փոխպատվաստման ազգային կենտրոնի փորձարարական ծրագրի մասին, որին մասնակցում էր Կատանիայի հիվանդանոցը։

Corriere Della Sera-ի տվյալներով՝ այդ ծրագրի շրջանակում օգոստոսին կատարվել է արգանդի փոխպատվաստման եւս մեկ վիրահատություն։

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook