Saturday, April 20, 2024
ՆորություններՏուրիստական նորություններԺամանց

Իտալիայում կբացվի սնունդի թեմատիկ այգի

Նոյեմբերի 15-ին Իտալիայում բացվում է սնունդին և գաստրոնոմիային նվիրված աշխարհում ամենամեծ թեմատիկ այգին։ FICO Eataly World-ը գտնվում է Բոլոնիայի ծայրամասում և զբաղեցնում 10 հա տարածք։ Այգում կներկայացվի իտալական խոհարարական ավանդույթների բազմազանությունը։

Սնունդի այգի

Eataly World-ի այցելուները կարող են ծանոթանալ պանրի, մսից և ձկից պատրաստված ուտելիքների, մակարոնի, ձիթայուղի, գարեջրի և քաղցրավենիքների պատրաստման գործընթացին, ինչպես նաև՝ իմանալ շատ հետաքրքիր փաստեր սնունդի մասին։ Այգին պատրաստել է ժամանց ընտանիքի բոլոր անդամների համար․ այստեղ կան մանկական, սպորտային և ուսումնական հատվածներ, կինոթատրոն և թատրոն։

Սնունդի այգի

Այգու տարածքում կան 40 ռեստորան և բար, շուկա, 100-ից ավել խանութ, 40 ֆերմա։ Բացի այդ, երկու հեկտարը տրամադրվել է դաշտին և արոտավայրին։ Eataly World այգու մուտքի տոմսն արժե 15  եվրո։

Սնունդի այգի

Նյութի աղբյուրը՝travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook