Friday, March 29, 2024
ՀայտարարություններՆորություններ

Ի գիտություն ծնողների. Երևանի ավագ դպրոցները, որոնք կաջակցեն առցանց հայտագրում կատարել

Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հայտագրումը քաղաքացիները կարող են կատարել համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով` https://hayt.emis.am/ կայքում:
Նկատի ունենալով, որ որոշ քաղաքացիներ  կարող են ունենալ տեխնիկական խնդիրներ, Կրթության և գիտության նախարարությունը Երևանի բոլոր վարչական շրջաններում առանձնացրել է մեկական ավագ դպրոց, որտեղ յուրաքանչյուր աշխատանքային օր քաղաքացիները կարող են ստանալ խորհրդատվություն և աջակցություն:
Այդ նպատակով ընտրված դպրոցների տնօրենների հետ ԿԳ նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել են համակարգի գործարկման հիմնական սկզբունքները: Աշոտ Արշակյանը տեղեկացրել է, որ դպրոցներում այդ  նպատակով կառանձնացվեն համակարգչային աշխատակիցներ, ովքեր մեկօրյա վերապատրաստում կանցնեն  Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում և կաջակցեն առցանց հայտագրում կատարել, եթե քաղաքացիները կունենան դրա անհրաժեշտությունը:
Ստորև ներկայացնում ենք ավագ դպրոցների ցանկը, որոնք մայիսի 15-ից տեխնիկական աջակցություն են ցուցաբերելու Երևանի հիմնական դպրոցների առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներին` առցանց հայտագրման ընթացքում.
1.«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոց, տնօրեն՝ Աննա Մարուխյան, հասցե՝ Երևան, Խանջյան փող., 9 շենք (Կենտրոն վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-526471 ,+374-10-526421
2.Երևանի Ավ.Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց, տնօրեն՝ Անահիտ Կիրակոսյան,  հասցե՝ Երևան, Նոր Արեշ, 9-րդ փողոց, 53 շենք  (Էրեբունի վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-450730, +374-10-458925
3.Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց, տնօրեն՝ Ռաֆայել Բարսեղյան, հասցե՝ Երևան, Ֆրունզեի փող., 56 շենք (Շենգավիթ վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-480922 , +374-10-480111
4.Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց, տնօրեն՝ Կարինե Հովակիմյան, հասցե՝ Երևան, Արզումանյան փող., 8 շենք (Աջափնյակ վարչ. շրջան), հեռ.` +374-10-391070,  +374-10-391020
5.Երևանի Լ. Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոց, տնօրեն՝ Նելսիկ Էլոյան, հասցե՝ Երևան, Պարույր Սևակի փող., 11 շենք (Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-281332,  +374-10-281381
6.Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց, տնօրեն՝ Կլարա Ջհանգիրյան, հասցե՝ Երևան, Նոր Նորքի 2-րդ միկրոշրջան, Նելսոն Ստեփանյան փող., 3 շենք (Նոր Նորք վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-635570, +374-10-646100
7.Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց,  տնօրեն՝ Հերմինե Դավթյան, հասցե՝  Երևան, Սունդուկյան փող., 78 շենք (Արաբկիր վարչ. շրջան), հեռ.՝  +374-10-227366 , +374-10-224581
8.Երևանի թիվ 170 ավագ դպրոց, տնօրեն՝ Անուշ Հայրյան, հասցե՝ Երևան,Ավան, Թումանյան թաղամաս, 30 շենք (Ավան վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-610930, +374-10-610940
9.Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, տնօրեն՝ Մարիամ Կիրակոսյան, հասցե՝ Երևան, Գուսան Շերամի փող., 103/3 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-746736 , +374-10-746736
10.Երևանի թիվ 195 ավագ դպրոց, տնօրեն՝ Անահիտ Պողոսյան , հասցե՝ Երևան, 15-րդ թաղամաս, Մազմանյան փող., 5ա շենք  (Աջափնյակ վարչ. շրջան), հեռ.՝+374-10-359555
11.Երևան թիվ 198 ավագ դպրոց, տնօրեն՝ Արտաշես Թորոսյան, հասցե՝ Երևան,Նոր Նորքի 9-րդ միկրոշրջան, Վիլնյուսի փող., 13/1 շենք (Նոր Նորք վարչ. շրջան), հեռ.՝ +374-10-667250:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook