Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Լավագույն մրգերը փորկապության դեմ պայքարի համար

Փորկապությունը բավական տհաճ խնդիր է, որը բացասաբար է անդրադառնում մարդու կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ նման խնդրի առկայության դեպքում մարդիկ անմիջապես ընդունում են լուծողական ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ: Սակայն մինչ նման դեղեր ընդունելը մասնագետները խորհուրդ են տալիս փորձել ազատվել խնդրից բնական միջոցների օգնությամբ, քանի որ դեղորայքը խիստ բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա՝ առաջացնելով մի շարք կողմնակի բարդություններ։

Ինչպես նշում են մասնագետները, փորկապությունը հաճախ պայմանավորված է լինում նստակյաց կենսակերպով ու սխալ սննդակարգով։ Որպես կանոն այս խնդրի հիմնական պատճառներից մեկը սննդակարգում քիչ քանակությամբ մանրաթելերի ու ջրի պարունակությունն է, ուստի դրա լուծման համար հարկավոր է առաջին հերթին վերանայել սննդակարգն ու հագեցնել այն մանրաթելեր ու ջուր պարունակող մթերքով։

Այս տարրերի լավագույն աղբյուրներից են համարվում մրգերը, ուստի The Health Site կայքը ներկայացրել է դրանցից լավագույնները փորկապության դեմ պայքարի համար:

Նարինջ

Մեկ միջին չափի նարինջը պարունակում է մոտ 3 գրամ մանրաթելեր։ Ավելին՝ այս միրգը նաև լուծվող մանրաթելերի հարուստ աղբյուր է, իսկ մանրաթելերի այս տեսակն ակտիվացնում է աղիների աշխատանքն ու պաշտպանում է փորկապությունից։ Բացի այդ, նարինջը պարունակում է նաև նարինգենին կոչվող ֆլավոնոիդ, որը բնական լուծողական միջոց է։

Գուավա

Սա մանրաթելերի ամենահարուստ աղբյուրներից մեկն է, ուստի հաճախակի փորկապությունների դեպքում կարող է շատ արդյունավետ լինել։ Օրական մեկ գուավա ուտելը կարող է հիանալի կանխարգելիչ միջոց լինել այս խնդրի դեմ պայքարում։

Խաղող

Խաղողի ընդամենը 100 գրամում պարունակվում է մոտ 4 գրամ մանրաթելեր, ուստի զարմանալի չէ, որ ամեն օր խաղող ուտելն օգնում է հեշտությամբ կարգավորել աղիների աշխատանքն ու կանխել փորկապությունը։

Խնձոր

Ընդամենը մեկ միջին չափի խնձորը պարունակում է 4,4 գրամ մանրաթելեր, ուստի հաճախակի փորկապությունների դեպքում այն սննդակարգում ներառելը կարող է շատ օգտակար լինել։

Տանձ

Մեկ միջին չափի տանձը պարունակում է մոտ 5,5 գրամ մանրաթելեր։ Բացի այդ, այս միրգը հարուստ է նաև ֆրուկտոզայով ու սորբիտով, որոնք խթանում են աղիների աշխատանքն ու բնական լուծողական ազդեցություն են ունենում։

Նյութը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook