Friday, April 19, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Լեզուն սովորելու և հասկանալու համար երեխաներն օգտագործում են ուղեղի երկու կիսագնդերը

Ջորջթաունի համալսարանի (ԱՄՆ, Վաշինգտոն) նեյրոկենսաբանները պնդում են, որ նորածիններն ու փոքր երեխաներն ունեն կոգնիտիվ գերընդունակություններ: Մինչդեռ մեծահասակները յուրաքանչյուր առանձին նեյրոնային խնդրի համար օգտագործում են իրենց ուղեղի կիսագնդերից մեկում տեղակայված հատուկ հատվածը, երեխաները նույնն անելու համար օգտագործում են երկու կիսագնդերը:

Այս բացահայտումը, հնարավոր է, նաև մատնանշում է այն պատճառը, թե ինչու են երեխաները նյարդային համակարգի վնասվածքներից վերականգնվում շատ ավելի հեշտ և արագ, քան՝ մեծահասակները: Իրենց աշխատանքում նեյրոկենսաբանները կենտրոնացել էին ուղեղի կողմից իրականացվող միայն մեկ գործառույթի վրա՝ բանավոր խոսքը հասկանալը (խոսակցական լեզվի ճանաչում): Գրեթե բոլոր մեծահասակների մոտ բանավոր խոսքի մշակումը տեղի է ունենում միայն ձախ կիսագնդում։ Վերը նշվածը համընկնում է նաև ձախ կիսագնդի հատվածում ինսուլտ տարած և արդյունքում խոսելու ունակությունը կորցրած հիվանդների ուսումնասիրությունների արդյունքների հետ:

Իսկ փոքր երեխաների մոտ ձախ կիսագնդի նույնիսկ շատ լուրջ վնասվածքը գրեթե երբեք չի հանգեցնում խոսքի հետ խնդիրների: Սա նշանակում է, որ երեխաների մոտ երկու կիսագնդերն էլ մասնակցում են բանավոր խոսքի մշակման գործընթացին: Այնուամենայնիվ, ավանդական սկանավորումը դեռևս չէր հայտնաբերել այս երևույթի բոլոր նրբությունները: «Անհասկանալի էր ՝ ձախ կիսագնդի գերակշռությունը ծնունդից ի վեր կա՞ լեզվի մշակման մեջ, թե՞ այն աստիճանաբար է դրսևորվում [անհատական] զարգացման ընթացքում», – ասում է հետազոտության համահեղինակ Էլիսա Նյուպորտը:

Ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի և դրա վերլուծության մեթոդիկայի կատարելագործման շնորհիվ հետազոտողները ցույց են տվել, որ փոքր երեխաների մոտ չի հաստատվում ուղեղի գործառույթների կայուն կապ կիսագնդերից մեկի հետ: Այսպիսով, մարդու անհատական զարգացման վաղ փուլում երկու կիսագնդերի էլ հավասարապես մասնակցում են լեզվի ուսուցանման և ճանաչման գործընթացին: Նեյրոնային ցանցերը, որոնք լոկալիզացնում են որոշակի առաջադրանքներ այս կամ այն կիսագնդում, մանկությունից սկսում են ձևավորվել, բայց ամբողջությամբ չեն հաստատվում մինչև երեխայի 10-11 տարեկան դառնալը:

Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook