Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Լիբիդոն բարձրացնելու 4 հասարակ միջոց

Այս մասին գրում է NEWS.am Medicine : Հոգնածությունը, սթրեսն ու անառողջ կենսակերպը ծայրաստիճան բացասաբար են ազդում ձեր լիբիդոյի ու սեռական կյանքի վրա։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 հասարակ քայլ, որոնք կօգնեն ձեզ բարձրացնել լիբիդոն ու լավացնել սեռական կյանքի որակը։

  1. Լիարժեք քուն

Եթե դուք գիշերը լավ չեք քնում, սեքսն ամենայն հավանականությամբ ձեզ չի հետաքրքրի։ Լիբիդոն, էներգիայի մակարդակն ու տրամադրությունը բարձրացնելու համար պետք է ժամանակին պառկել քնելու ու հագենալ քնից։

  1. Ֆիզիկական ծանրաբեռնվածություն

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն անհրաժեշտ է թե՛ ընդհանուր,  թե՛ սեռական առողջության համար։ Ակտիվ կենսակերպը թույլ չի տա ավելորդ քաշ հավաքել, կլավացնի արյան շրջանառությունը, կնպաստի հորմոնների մակարդակի կարգավորմանն ու մարդուն ինքնավստահ կդարձնի։ Եթե ուզում եք անկողնում ակտիվ լինել, օրվա ընթացքում նույնպես պետք է ակտիվություն պահպանեք։

  1. Առողջ սննդակարգ

Հավասարակշռված ու առողջ սննդակարգը ծայրաստիճան կարեւոր է էներգիայի մակարդակը բարձրացնելու համար, ու որքան բարձր է այդ ցուցանիշը, այդքան լավանում է սեքսի որակը։ Սեքսով զբաղվելու համար շատ էներգիա է պետք, չէ՞ որ կեսժամյա սեքսի ընթացքում տղամարդիկ այրում են մոտ 120 կալորիա, իսկ կանայք՝ 90։ Երբեմն մարդկանց էներգիան պարզապես չի բավականացնում նման ծանրաբեռնվածության համար։ Հավասարակշռված սննդակարգը կլուծի այդ խնդիրը, բացի այդ՝ այն երկու զուգընկերներին ավելի առողջ ու ամրակազմ կդարձնի։

Ցանկալի է, որ սննդակարգի հիմքում լինեն մրգերը, բանջարեղենը,, ձուկը, ոչ ճարպոտ միսը, ոլոռազգիները ու ամբողջահատիկ մթերքները։ Իսկ ահա ցանկացած պահածոյացված սննդից ցանկալի է հեռու մնալ։

  1. Ռոմանտիկա

Շատ զույգեր, որոնք արդեն երկար ժամանակ միասին են ապրում, մոռանում են այն զբաղմունքների մասին, որոնք նրանց մեծ բավականություն էին պատճառում հարաբերությունների սկզբնական շրջանում։ Եթե դուք արդեն վաղուց ձեր զուգընկերոջ հետ չեք գնացել ռեստորան կամ կինոթատրոն, հիմա ճիշտ ժամանակն է լրացնել այդ բացթողումը։

Նյութի աղբյուրը՝ news.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook