Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Լիպոմա, ճարպային հյուսվածքի բարորակ ուռուցք

Շոշափելիս այն փափուկ է, շարժուն և անցավ։ Սովորաբար տեղակայվում է ենթամաշկային ճարպաբջջանքում, սակայն երբեմն կարող է ունենալ ավելի խորը տեղակայում։ Սովորաբար չափերը փոքր են 5 սմ-ից։ Լիպոմաները հիմնականում տեղակայվում են մեջքի վերին հատվածում, ուսերի և որովայնի շրջանում։

Տեսակներ

Լիպոմաների ենթատեսակներից են՝

  • Ադենոլիպոմաներ, իրենցից ներկայացնում են լիպոմաներ, որոնք փոխկապված են քրտնագեղձերի հետ։
  • Անգիոլիպոլեյոմիոմաները ձեռքբերովի, միայնակ, անախտանիշ, ծայրամասային հանգույցներ են։ Հյուսվածաբանորեն հանդիսանում են հստակ սահմաններով, ենթամաշկային ճարպաբջջանքում տեղակայված ուռուցքներ, կազմված հարթ մկանային բջիջներիցարյունատար անոթներիցշարակցական հյուսվածքից և ճարպից։
  • Անգիոլիպոմաները ցավոտ, ենթամաշկային բջջանքում տեղակայված հանգույցներ են և ունեն լիպոմային բնորոշ բոլոր առանձնահատկությունները։
  • Կամուրջ-ուղեղիկային անկյան և ներքին լսողական ուղու լիպոմաներ
  • Խոնդրոիդ լիպոմաներն իրենցից ներկայացնում են խորը տեղակայված, պինդ, դեղին ուռուցքներ, որոնք հիմնականում հանդիպում են կանանց մոտ՝ ոտքերի շրջանում
  • Բրտամարմնի լիպոման գլխուղեղի բնածին, հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը կարող է ունենալ կամ չունենալ ախտանշաններ։ Սկսվում է բրտամարմնից(բրտամարմնի կպուկից), որն իրենից ներկայացնում է հարթ, լայն նյարդաթելեի խուրձ տեղակայված գլխուղեղի կեղևի տակ։
  • Հիբերնոման հանդիսանում է գորշ ճարպի լիպոմա։
  • Ներմաշկային, երկարավունբջջային լիպոմաներն առանձնահատուկ են նրանով, որ հանդիպում են հիմնականում կանանց մոտ և ունեն լայն տարածվածություն։ Հավասար հաճախականությամբ հանդիպում են գլխի և պարանոցի, իրանի, վերին և ստորին վերջույթների շրջանում։
  • Նյարդային ֆիբրոլիպոման իրենից ներկայացնում է նյարդային ցողունի շուրջ տեղակայված ֆիբրոզ-ճարպային հյուսվածքի գերաճ, որը բերում է նյարդի սեղմման։
  • Պլեոմորֆ լիպոմաները, ինչպես երկարավունբջջային լիպոմաները, հանդիպում են մեծահասակ տղամարդկանց մոտ, տեղակայվելով հիմնականում մեջքի և պարանոցի հատվածում և բնորոշվում հսկա բջջային, իրար ծածկող կորիզներով։
  • Երկարավունբջջային լիպոման անախտանիշ, դանդաղ աճող ենթամաշկային ուռուցք է, որը հիմնականում տեղակայվում է ծեր տղամարդկանց մեջքի, պարանոցի և ուսերի շրջանում։
  • Մակերեսային ենթամաշկային լիպոմաները տեղակայված են մաշկի մակերեսից քիչ խորը և ամենատարածված տեսակն են լիպոմաների շրջանում։ Հիմնականում տեղակայվում են իրանի, ազդրի և նախաբազկի շրջանում, չնայած, որ կարող են հանդիպել մարմնի յուրաքանչյուր հատվածում, որտեղ կա ճարպ։

 

Լիպոմայի զարգացման համար պարտադիր պայման չի հանդիսանում ժառանգական նախատրամադրվածությունը, չնայած որ ժառանգական կարգավիճակը, օրինակ՝ ընտանեկան բազմակի լիպոմատոզը, կարող է նպաստել լիպոմայի առաջացմանը:

Ֆիզիկական քննությունը, որպես կանոն, ախտորոշման ամենապարզ մեթոդն է։ Հազվադեպ կարող է հյուսվածքային բիոպսիայի կամ ճառագայթային պատկերման անհրաժեշտություն լինել։

Բուժում

Սովորաբար լիպոմաները չեն ենթարկվում բուժման, եթե ցավոտ չեն կամ չեն առաջացնում շարժման սահմանափակում։ Լիպոմաները հիմնականում հեռացվում են կոսմետիկ պատճառներից ելնելով, երբ դառնում են մեծ չափի կամ հյուսվածաբանական նպատակներով, որպեսզի համոզվեն նրանց վտանգավոր լինելու մեջ, ինչպիսին լիպոսարկոման է։ Այս վերջին պահը շատ կարևոր է, քանի որ ուռուցքի բնութագիրը կորոշվի նրա հեռացումից և բժշկական տեսանկյունից զննելուց հետո միայն։

Լիպոմաները սովորաբար հեռացվում են մեկ վիրահատական մոտեցմամբ։ Այն իրականացվում է տեղային անզգայացման պայմաններում և տևում 30 րոպեից պակաս։ Մեծ մաս դեպքերում լիպոման բուժվում է, սակայն 1-2% դեպքերում այն կարող է կրկնվել հեռացումից հետո։ Բուժման տարբերակներից է լիպոսակցիան, եթե լիպոման փափուկ է և պարունակում է շարակցական հյուսվածքի ոչ մեծ բաղադրիչ;

Leave a Reply

x Close

Like Us On Facebook