Friday, March 29, 2024
Նորություններ

Լյարդաբանական օրեր Արցախում

Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան և Հայաստանի բուժքույրերի միավորումն Արցախի Հանրապետությունում կազմակերպել են լյարդաբանական օրեր։

Արցախի բժիշկներին և բուժքույրերին ներկայացվել են վիրուսային հեպատիտ Ց-ի և Բ-ի, լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման կլինիկական արտահայտվածության ձևերը, ախտորոշման, բուժման և վարման ժամանակակից մոտեցումները, հիվանդների բուժքույրական խնամքի առանձնահատկությունները։ Կարևորվել են նաև ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանը, տարբեր իրավիճակներում առաջին բուժօգնության ճիշտ կազմակերպմանը, հետվիրահատական խնամքին վերաբերող և այլ թեմաները։

27654443_1031902800281578_7735298232622091340_n

Դասախոսություններով հանդես են եկել ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բաժնի պետ Ռոմելա Աբովյանը,  «Արմենիկում» ԲԿ-ի կլինիկական ծառայության ղեկավար Վիոլետա Սարգսյանը, «Բուժքույրերի միավորում» ՀԿ նախագահ Գեղանուշ Ստեփանյանը և ուրիշներ։

Մասնագետների թիմը նաև խորհրդավություններ է տրամադրել   վիրուսային հեպատիտ Ց-ով հիվանդներին, իրականացրել   անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտություններ: Դրանց արդյունքների հիման վրա արցախցի գործընկերների հետ որոշվել է հիվանդների հետագա բուժման և հսկման ռազմավարությունը։

Բաց դռների օրվա շրջանակում Երևանից Արցախ մեկնած լյարդաբանները խորհրդատվություն են տրամադրել ավելի քան 150 պացիենտի` կատարելով անվճար գործիքային հետազոտություններ։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանի հետ քննարկվել են այցի արդյունքները, ինչպես նաև լյարդաբանության բնագավառում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook