Thursday, March 28, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Լյուքսեմբուրգը դարձել է առաջին պետությունը, որն անվճար է դարձրել հանրային տրանսպորտը

Լյուքսեմբուրգում փետրվարի 29-ից հանրային տրանսպորտը՝ երկաթուղին (բացառությամբ առաջին կարգի ճանապարհորդության), ավտոբուսները (բացառությամբ մի շարք գիշերային ուղևորությունների) և տրամվայները դարձել են անվճար, գրում է The Guardian պարբերականը:

Դքսության կայուն զարգացման նախարարությունում, որի ենթակայության տակ է գտնվում նաև տրանսպորտի վարչությունը, հայտնել են, որ նմանատիպ միջոցառումներ նախկինում ձեռնարկվել են երկրի առանձին քաղաքներում, բայց այսօր առաջին անգամ այն տարածվել է երկրի ամբողջ տարածքում:

Իշխանությունների համաձայն՝ այս քայլը նպատակ ունի ճանապարհները բեռնաթափել մեքենաներից: Ամեն օր Գերմանիայից, Ֆրանսիայից և Բելգիայից մոտ 200 հազար մարդ աշխատանքի է գնում Լյուքսեմբուրգ:

Իշխանություններն այս որոշումը որակել են «կարևոր սոցիալական միջոցառում», որի շնորհիվ միջին քաղաքացին կտնտեսի տարեկան մոտ 100 եվրո:

Ամբողջովին անվճար ճանապարհորդության ապահովումը կպահանջի տարեկան 41 միլիոն եվրո լրացուցիչ ծախսեր, որոնք կհատկացվեն հարկային վճարումներից:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook