Friday, April 19, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Լոլիկով դիմակներ

Յուղոտ մաշկի համար

Հիանալի է յուղոտ և մեծ ծակոտիներով մաշկ ունեցողների համար: Պարզապես շերտերով կտրեք լոլիկը և դրեք դեմքին, կամ պյուրե ստացեք և քսեք դեմքին: Պահեք 15-20 րոպե և լվացեք սառը ջրով:

0Bvov5RiafM

Միջին չափի լոլիկն անցկացրեք քերիչով: Ավելացրեք 1 ճաշի գդալ ալյուր և 1ճաշի գդալ կիտրոնի հյութ: Քսեք դեմքին և պահեք այդպես 15-20 րոպե: Լվացեք սառը ջրով:

Լոլիկի միջուկը տրորեք, ավելացրեք 1 ձվի սպիտակուց: Քսեք դիմակը դեմքին և թողեք այդպես 10-15 րոպե: Լվացվեք սենյակային ջերմաստիճանի ջրով :

Մաքրող դիմակ. մեկ մեծ լոլիկից հյութ քամեք: Ավելացրեք 1 ճաշի գդալ վարսակի փաթիլներ: Քսեք դեմքին: 10 րոպեից լվացեք դեմքը: Սա հիանալի մաքրող դիմակ է, բայց եթե շատ զգայուն մաշկ ունեք, ապա խորհուրդ չի տրվում:

Տրորեք 1 միջին չափի լոլիկ, ավելացրեք մեկ դեղնուց և վարսակի ալյուր այնքան, որ խառնելիս թանձր, միատարր զանգված ստացվի: Քսեք դեմքին և պահեք այդպես 10-15 րոպե, լվացեք գոլ, հետո’ սառը ջրով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook