Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Լողավազաններում հնարավոր է կուրության բերող վիրուսով վարակվել. ակնաբույժ

Լողավազանը համարվում է իդեալական հանգստի միջոց, բարձրացնում է տրամադրությունը, ամրացնում իմունիտետը, ինչպես նաև համարվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման միջոց (հիպերտոնիա, օստեոխոնդրոզ, շաքարային դիաբետ, էնդոկրին հիվանդություններ, նաև աչքի հիվանդություններ)։
Մի շարք ակնաբուժական հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են կարճատեսությունը, ակոմոդացիայի սպազմը, գլաուկոման, դիաբետիկ և հիպերտոնիկ անգիոպաթիաները, լողը համարվում է արդյունավետբուժական միջոց, քանի որ ամրացնելով պարանոցի մկանները լավացնում է նաև աչքի արյունամատակարարումը։ Սակայն այս ամենը ունի նաև հակառակ կողմը։

Հենց այդ հակառակ կողմի մասին HayNews.am զրուցել է Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի գլաուկոմայի բաժանմունքի և ախտորոշիչ բաժանմունքի ակնաբույժ –Սյուզաննա Ղազարյանի հետ:

«Ամռան տապին անչափ հաճելի ջրային հանգստի եղանակները կարող են նաև վտանգներ պարունակել։

Լողավազաններում օգտագործվող ախտահանիչ նյութերի ազդեցության հետևանքով հաճախի հայտ են գալիս աչքերի ալերգիկ երևույթներ՝ կարմրություն, արցունքահոսություն, օտար մարմնի զգացողություն, մրմուռ, այտուց»,- ասաց բժշկուհին ու ավելացրեց. «Ինչի պատճառը եղջրաթաղանթի չորությունն է և արցունքաին շերտի վնասումը»։

Վերը նշված ախտանշաններն, ըստ ակնաբույժի, սկզբնական շրջանում սովորաբար արագ անցնում են ինքնուրույն, սակայն տևական ազդեցության արդյունքում սկսում են կրել մշտական բնույթ և անհրաժեշտություն է առաջանում կիրառելու հակաալերգիկ և հակաբորբոքային բուժում։

«Աչքերը պաշտպանված են արտաքին ազդակներից կոպերով, իսկ թարթելու ռեֆլեքսը բերում է աչքերի խոնավացման։ Եվ քանի որ լողավազանի ջրի ազդեցությամբ արցունքային շերտը լվացվում է, աչքերը ավելի խոցելի են դառնում միկրոբների նկատմամբ»,- նշեց Սյուզննա Ղազարյանը։

Վերջինիս փաստմամաբ՝ բակտերիալ և վիրուսային կոնյունկտիվիտները համարվում են ամենահաճախ հանդիպող ակնաբուժական հիվանդությունները, որոնք տարածվում են լողավազանների միջոցով։

դա աչքի արտաքին թաղանթի՝ կոնյունկտիվայի բորբոքումն է, որի դեպքում նկատվում է ցավ, կարմրություն, շճաթարախային բնույթի արտադրություն, այտուց, մինչև անգամ տեսողության վատացում։

Զրուցակցիս խոսքով՝ առավել մեծ տարածվածություն ունի ադենովիրուսային կոնյունկտիվիտը, որը նաև վարակիչ է և վարակը կարող է տարածվել նաև օդա-կաթիլային եղանակով։ «Հատուկ ռիսկի խումբ են հանդիասանում այն մարդիկ, ովքեր կրում են կոնտակտային ոսպնյակներ, վերջիններս լողավազանում հանդիպում են շատ ավելի վտանգավոր ինֆեկցիայի, ինչպիսին է ականտամեոբային կերատիտը, այն կարճ ժամանակում կարող է բերել եղջրաթաղանթի վնասման և խոցի առաջացման, մինչ անգամ կարող է կուրության զարգանալ»,- նկատեց բժշկուհին և հորդորեց նմանանատիպ ախտանիշների դեպքում անհապաղ դիմել ակնաբույժի համապատասխան բուժում ստանալու համար։

Վերը նշվածներ, ըստ ակնաբույժի, ամենևին չեն կարող նսեմացնել լողավազանների դերն ու նշանակությունը մեր կյանքում, սակայն հնարավոր ռիսկերից ու վտանգներից խուսափելու համար վերջինս մի շարք պարզ խորհուրդներ տվեց.

1. օգտագործել անջրաթափանց ակնոցներ ջրի հետ անմիջական շփումից խուսափելունպատակով
2. լողավազանից դուրս գալուց անմիջապես հետո աչքերը լվանալ մաքուր ջրով
3. լողավազան այցելել այն ժամերին, երբ համեմատաբար քիչ մարդ կա
4. լողալուց առաջ պարտադիր հանել կոնտակտային ոսպնյակները
5. լողալուց հետո օգտագործել հատուկ խոնավացնող կաթիլներ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook