Friday, April 19, 2024
Նորություններ

Լոռու մարզում ներկայացվել են առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող փոփոխությունները

Լոռու մարզում ներկայացվել են առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող փոփոխությունները`
✅կկատարվի աշխատաժամանակի փոփոխություն. կազմակերպությունները կաշխատեն 2 հերթափոխով՝ ժամը 08:00-19:00,
✅ փոփոխություն կլինի հեռաբժշկության կանչերի գրաֆիկում,
✅ հիվանդների հերթագրումը կկատարվի նաև «ԱրՄեդ» համակարգում,
✅ պացիենտի ամբուլատոր քարտը կդառնա էլեկտրոնային,
✅նոր բոնուսային համակարգի ներդրմամբ` պատշաճ աշխատանք կատարող առաջնային օղակի բժշկի, բուժքրոջ աշխատավարձը կբարձրանա:
Առողջապահության համակարգում ներդրվող կարևորագույն բարեփոխումները քննարկելու նպատակով առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը և Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները Վանաձորի բժշկական կենտրոնում հանդիպել են առողջապահության առաջնային օղակի պատասխանատուների հետ, լսել մարզային կառույցների ներկայացուցիչների առաջարկները:
«Փոփոխություններն ուղղված են քաղաքացիների առողջապահական ծառայությունների հասանելիությանն ու մատչելիության ապահովմանը»,-նշել է Արտակ Ջումայանը:
Քննարկման ավարտին նախարարի տեղակալը շրջայց է կատարել Վանաձորի բժշկական կենտրոնում, եղել ծննդատանը: Մանկական բաժանմունքում Արտակ Ջումայանը հետաքրքրվել է սեզոնային սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook