Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Լսողության կորստի 5 նշան, որոնք չպետք է անտեսել. լսողական սարքեր

Թվում է, թե մարդիկ շատ ցա՞ծր են խոսում: Ընտանիքի անդամներն արդեն հոգնե՞լ են իրենց ասածը մի քանի անգամ կրկնելուց: Եթե այո, ապա պետք է ստուգել լսողությունը: Նմանատիպ դեպքերում կարող են օգնության հասնել լսողական սարքերը, որոնք օր օրի կատարելագործվում են:
Թեպետ լսողական սարքերը չեն վերականգնում լսողությունը, բայց կօգնեն միշտ մասնակից լինել Ձեր շուրջ ծավալվող զրույցներին և լսել այն հնչյունները, որոնք նախկինում դժվարությամբ էիք լսել:
Ինչպե՞ս է ազդում լսողության կորուստը Ձեզ վրա:
Եթե լսողության կորուստը ժամանակին չկանխարգելվի, կարող են առաջանալ լուրջ բժշկական և հոգեբանական խնդիրներ: Հետազոտությունները ցույց են տվել, որ լսողության կրճատումը կարող է կապված լինել կոգնիտիվ անկման հետ: Լսողության կորստ ունեցողների մոտ սովորաբար նկատվում է նաև խնդիրներ՝ կապված տարածական կողմնորոշման հետ, որն էլ իր հերթին մեծացնում է մարդու ընկնելու ռիսկը: Վտանգ կա նաև, որ մարդ դժվարությամբ կարող է գիտակցել՝ ինչ է կատարվում իր շուրջը:
Եթե Դուք լսողական խնդիրներ ունեք և մեքենա եք վարում, չեք լսի ոստիկանության կամ շտապ օգնության ազդանշանները: Նույն սկզբունքով էլ քայլելիս չեք նկատի՝ ինչպես է ինչ որ մեկը վազում կամ հեծանիվ քշում Ձեր հետևից:
Լսողական խնդիրներ ունեցողներից շատերը խուսափում են սոցիալական ակտիվությունից: Բայց Դուք չպետք է հենց այնպես դադարեք զբաղվել այն ամենով, ինչը Ձեզ հաճույք է պատճառում:
Եթե դադարեցնեք Ձեր սոցիալական ակտիվությունը, կարող եք մեկուսանալ հասարակությունից, որն իր հերթին կդառնա դեպրեսիայի պատճառ: Լսողական սարքերից օգտվելով՝ կշարունակեք հաղորդակցվել ընտանիքի, ընկերների և գործընկերների հետ ու չեք զրկի Ձեզ սոցիալական ակտիվ կյանք վարելու հաճույքից:

Ահա այն հինգ նախազգուշացումները, որոնցից տառապում են լսողական խնդիրներ ունեցողները.

  • Հաճախ մտածում եք, թե մարդիկ ծաղրում են
  • Հաճախ եք լարվում՝ դիմացինին լսելու համար
  • Մարդկանց խնդրում եք կրկնել իրենց ասածը, հատկապես երբ գտնվում եք աղմկոտ վայրերում
  • Հեռուստացույցի կամ ռադիոյի ձայնն այնքան եք բարձրացնում, որ անհարմարություն եք պատճառում սենյակում գտնվող անձանց
  • Լսելու հետ կապված դժվարություններ եք ունենում կինոթատրոնում, թատրոնում և այլ հասարակական վայրերում:

Եթե բախվել եք վերը նշված խնդիրներից որևէ մեկին, ապա պետք է ստուգվեք բժշկի մոտ: Եթե լսողական սարքի կարիք ունեք, բժիշկը կօգնի ընտրել Ձեզ լավագույնս համապատասխանող սարքը:

Աղբյուրը՝ doctors.am

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook