Thursday, March 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Խատուտիկի բուժիչ հատկությունները

Հայկական տարանունները՝ ակլատիզ, խմբաբա, խտուտ, խտուտիկ, կռաբանջար, պուպու, քոչի խոտ

Քիմիական բաղադրությունը

500px-head_to_head_-_geograph-org-uk_-_409345

Արմատը պարունակում է տրիտերպենային միացություններ, մինչև 40% ինուլին, մինչև 3% կաուչուկ, ճարպայուղ, որը պարունակում է գլիցերիդներ, դառը գլիկոզիդ տարաքսացին, խեժ, կալիումական և կալցիումական աղեր։ Կաթնահյութը պարունակում է լակտուցերոլ, կաուչուկ, խոլին, ասպարագին, սապոնիններ, օրգանական թթուներ, խեժ, իսկ տերևները ճարպ, պարաքսանթին, կարոտինոիդներ, A , B1, B2, С, РР վիտամիններ, խոլին, թիրոզին, քիմիական տարրերից՝ երկաթ, կալցիում, մանգան, ֆոսֆոր։

Որպես դեղաբույս խատուտիկի օգտագործումն ունի հին պատմություն: Դեռևս Թեոֆրաստն այն առաջարկել է դեմքի պեպենները և ”լերդային բծերը” հեռացնելու համար: Ավիցեննան բուսահյութը նշանակել է դռներակային կանգի, ջրգողության և կարիճի խայթոցի ժամանակ, կաթնահյութը` ակնահատը բուժելու նպատակով: Եփուկից պատրաստելով քսուք, նա խառնել է այլ միջոցների հետ և դրել արցունքագեղձի վրա` վերջինիս բորբոքումների ժամանակ: Հյութը տվել է ըմպելու ստամոքսի սուր բորբոքումների, իսկ չորացրած տերևը` ստամոքսի թարախաբորբի ժամանակ: Ամիրդովլաթը, ”տարայղուստղան” անվան տակ, նշում է, որ բույսը արմատով ուտելիս, կտրում է արցունքահոսությունը, լավացնում բերանի համը:

191_9133Բուլղարիայում թարմ տերևները և հյութը օգտագործում են աթերոսկլերոզի, C-ավիտամինոզի, մաշկային, լյարդի, լեղապարկի, ստամոքսի և աչքերի մի շարք հիվանդությունների, ինչպես նաև ճարպերի վատ յուրացման, աղեփքանքի, փորկապության և թութքի ժամանակ: Գերմանիայում, բացի վերոհիշյալ դեպքերից, արմատն օգտագործում են փայծաղի, երիկամների և միզապարկի, ինչպես նաև երիկամաքարային հիվանդությունների ժամանակ:

Խատուտիկի և կռատուկի արմատները 15-ական գ, բիանի արմատը 10 գ, օճառախոտի և տորոնի արմատները 30-ական գ. փոշիացնել խաղնել միմյանց հետ: 1 ճաշի  գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, եռացնել 15 րոպե: Թրմել, քամել: Խմել օրական  2-3 բաժակ լուծույթ: Օգտագործել` դիաթեզի դեպքում:

Խատուտիկ-2 թեյի գդալ չորացրած , փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ ջուր, թրմել 8 ժամ սառը տեղում: Քամել, խմել կումերով,  օրական մի քանի անգամից: Օգտագործել` որպես լեղամուղ միջոց:

Խատուտիկի արմատները և անանուխի տերևները 20-ական գ, ջրառվույտի տերևները, օձի սխտորի արմատները 15-ական գ, փոշիացնել, խառնել միմյանց հետ: 2 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ ջուր, եռացնել: Թրմել, քամել: Խմել առավոտյան և երեկոյան` 1-ական բաժակ: Օգտագործել լեղապարկի բորբոքման դեպքում:

Խատուտիկի արմատը, մաղադանոսի, հոռոմ-սամիթի պտուղները, անանուխի տերևները 20-ական գ, բեկտենու արմատը 60 գ, փոշիացնել, խառնել միմյանց հետ: 2 ճաշի գդալ բուսահումքի վրա  լցնել 0.5 մլ. եռացրած ջուր, թրմել 30 րոպե: Քամել, խմել առավոտյան, միանգամից: Օգտագործել` ճարպակալման դեմ:

Խատուտիկ- 1 թեյի գդալ փոշիացրած արմատները եփել 1 բաժակ եռացրած ջրում: Թրմել 20 րոպե, քամել: Խմել օրական 3-4 անգամ` ուտելուց կես ժամ առաջ,  1/4 բաժակ: Օգտագործել` փորկապության դեպքում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook