Friday, April 19, 2024
ՆորություններԺամանց

Խնկածաղիկ

Խնկածաղիկ (լատ.՝ Origanum), զվիրակ, մակերան, կատավան, մարեմ, խուլ եղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։Բույսը պարունակում է մինչև 1,5% եթերայուղ, դաբաղանյութեր, ֆլավոնոիդներ, սեսկվիտերպեններ, գերանիլացետատ, տույոն, պիգմենտ, C վիտամին (ցողունի մեջ՝ 58, ծաղիկներում՝ 166, տերևներում 565 մգ %)։ Տերևներում հայտնաբերված է նաև կարոտին, իսկ սերմերում՝ մինչև 28% ճարպայուղ։ Եթերայուղի 20-50%-ը կազմում են թիմոլը և նրա իզոմեր կարվակրոլը։

OLYMPUS DIGITAL CAMERA

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, աղաղանյութեր, կարոտին (A-նախավիտամին), վիտամին C, ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են նյարդային, ստամոքսաղիքային և շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ։ Օգտագործում են նաև որպես բուրավետ թեյի բաղադրամաս և համեմունք՝ սննդի արտադրության, լիկյորների արտադրության մեջ։ Մեղրատու  է։ Լայնորեն օգտագործվում է նաև հեպատիտների, դեղնուկների, սուր և քրոնիկական բրոնխիտների, բրոնխէկտազիաների, հազի, ցավոտ դաշտանի, սեռական բարձր գրգռվածության դեպքերում։

Խնկածաղկի վերգետնյա հատվածը, սամիթի, անիսոնի, հոռոմ-սամիթի պտուղները25-ական գ., հավանգում լավ մանրացնել,խառնել միմյանց հետ: 1 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 200գ. եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել օրական 2-3 անգամ 1-ական բաժակ: Օգտագործել կաթնարտադրության ուժեղացման համար:

Խնկածաղկի թուրմը օգտագործել մարսողության խանգարման դեպքում:

Պատրաստեց`Ա.Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook