Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Խնձորի օգտակար հատկությունները․ 4 պատճառ այն մշտական սննդակարգի մասը դարձնելու համար

Խնձորն ամենատարածված մրգերից մեկն է, որը վաղուց հայտնի է իր օգտակար հատկություններով, սակայն այնուամենայնիվ շատ քչերը գիտեն, թե իրականում ինչպես է այն անդրադառնում օրգանիզմի վրա։ Այս միրգը դասվում է սննդամթերքի այն տեսակների շարքին, որոնք մասնագետները հորդորում են սննդակարգի մշտական մասը դարձնել, քանի որ դրանք հարուստ են մեծ քանակությամբ սննդարար նյութերով, սակայն այնուամենայնիվ այս տարածված մթերքը բավական հաճախ է անտեսվում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում չորս պատճառ սննդակարգում խնձոր ներառելու համար։

Օգտակար է գլխուղեղի համար

Stem Cell Reports պարբերականում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ խնձորը պարունակում է նյութեր, որոնք ակտիվացնում են նեյրոգենեզը՝ նոր նեյրոնների առաջացման գործընթացը, իսկ այս բջիջները պատասխանատու են լավ ընկալունակության ու հիշողության բարելավման համար։ Նման ազդեցության շնորհիվ նվազում է կոգնիտիվ խանգարումների ու դեմենցիայի զարգացման հավանականությունը։ Բացի այդ, այս միրգը հարուստ է բուսական սննդարար նյութերով, այդ թվում նաև ռեսվերատրոլով ու էպիգալոկատեխին-3-գալատով (ECGC), որոնք դրական ազդեցություն են ունենում տարբեր օրգանների, այդ թվում նաև գլխուղեղի վրա:

Պահպանում են սրտամկանի առողջությունը

Խնձորը նպաստում է զարկերակային ճնշման և օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցմանը, ուստի շատ օգտակար է սրտանոթային համակարգի համար։ Այս հատկությունները պայմանավորված են դրանում պարունակվող մեծ քանակությամբ լուծվող մանրաթելերով, որոնք շատ օգտակար են ամբողջ օրգանիզմի համար։

Օգնում են վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակը

Խնձորի մեջ պարունակվող մեծ քանակությամբ մանրաթելերն օգնում են վերահկողության տակ պահել արյան մեջ շաքարի տարրալուծման գործընթացն ու խուսափել շաքարի մակարդակի կտրուկ տատանումներից։ Այս միրգը շատ օգտակար է ինչպես առողջ մարդկանց, այնպես էլ շաքարային դիաբետով հիվանդների համար, սակայն հարկ է հիշել, որ հարկավոր է կիրառել միայն խնձորի ոչ շատ քաղցր տեսակները։

Բարելավում է իմունային համակարգի աշխատանքը

Այս միրգը հարուստ է տարատեսակ հակաօքսիդանտներով, որոնք օգնում են բարելավել իմունային համակարգի պատասխանն ու այդ կերպ նվազեցնում են տարբեր հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Այս նյութերը հայտնի են ֆիզիկական դեգեներացիայի ու տարբեր հիվանդությունների զարգացման պատճառ հանդիսացող թթվայնացնող սթրեսը նվազեցնելու իրենց հատկություններով, ուստի շատ կարևոր են ամբողջ օրգանիզմի համար։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook