Friday, April 19, 2024
ՆորություններԺամանց

Խոհարարական հուշանվերների և նվերների գործնական ուղեցույց

Արձակուրդից վերադարձած մարդիկ խաղաղ հոգով և բարի սրտով պատրաստ են լավատեսորեն տրամադրվել առաջիկա աշխատանքային օրերին։ Բացի այդ, նրանք հակված են գնել և բերել նվերներ՝ ի նշան հարազատների և ընկերների հանդեպ իրենց սիրո և հոգատարության։ Սակայն գաստրոնոմիկ ուղղվածության նվերները կարող են ձեզ շփոթեցնել։ Այսպիսով, ի՞նչ անել, եթե ձեզ նվիրել են․․․

Պանիր

Առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնել նվիրողին։ Առհասարակ, շնորհակալություն ասելը ընդունված է ցանկացած պարագայում, նույնիսկ, եթե ձեզ նվիրում են մեկ տուփ լուցկի կամ մաստակ։

Իսկ պանրի դեպքում արեք հետևյալը․ ասացեք շնորհակալություն, գնացեք տուն և սկսեք փնտրել պահպանման ժամկետը։ Այնուհետև պարզեք, թե ինչ պանիր է դա և սկսեք համացանցում փնտրել դրա պահպանման և օգտագործման կանոնները։ Վստահ եղեք, որ ձեր ստամոքսը դրա համար ձեզ շնորհակալ կլինի։ Քանի որ պանրի որոշ տեսակներ, օրինակ՝ ռոքֆորը կամ գորգոնզոլան, պարունակում են բորբոս, որը կարող է սննդային ալերգիա առաջացնել։

 cheeses

Նման նվերները պետք է պահել սառնարանում, իսկ մատուցել այն ժամանակ, երբ կլինեն սենյակային ջերմաստիճանի։ Էկզոտիկ պանիրները, ինչպիսիք են՝ տոֆուն կամ պանիրան, պետք է չորացնել անձեռոցիկի օգնությամբ մատուցելուց առաջ։

Հաջորդ կանոնը վերաբերվում է բոլոր տեսակի պանիրներին՝ առանց բացառության․ որքան փափուկ է մթերքը, այնքան նրա պահպանման ժամկետը քիչ է։

Իսկ եթե ինքներդ եք փորձում արտասահմանից բերել, օրինակ, մոցարելա, բուրատու, ռիկոտտու, մասկարպոնե․ մի խոսքով՝ իտալական պանիրներ, ապա պետք է իմանաք, որ դրանք պետք է բերել սառնարան-պայուսակով կամ սառցե փաթեթների վրա։ Բացի այդ, դրանք պետք է լինեն վաակումային փաթեթներով։

Համեմունքներ

Համեմունքների հետ կապված կա մի կարևոր կետ․ եթե նվիրել, ապա միայն լավագույնները։

Հետևաբար, անհայտ ծագման փաթեթները, որոնց կոդային անունը  «ճանապարհների փոշի» է, խորհուրդ է տրվում առհասարակ չբացել․ դուք չգիտեք, թե ինչ է դա, ով է այն փաթեթավորել և ինչպես օգտագործել։

 spices

Ընդ որում, որքան էկզոտիկ է երկիրը, այնքան վստահորեն կարող եք դրանք դեն նետել։ Բացառություն են կազմում այն համեմունքները, որոնք գնվել են խանութներից գործարանային փաթեթով  կամ շուկաներից համեմունքների մասնագիտատացած վաճառողներից (բայց դրանում չեք կարող վստահ լինել, եթե ինքներդ չեք գնել)։

Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշեք օգտագործել նվեր ստացած համեմունքը, ապա անպայման մուտք գործեք համացանց տեղեկությունների համար, ինչպես նաև՝ հոտ քաշեք և համն առեք՝ նախքան սննդի մեջ ավելացնելը։

Թեյ

Օտար երկրներից բերված թեյերի հանդեպ վերաբերմունքը պետք  է լինի նույն կերպ, ինչպես՝ համեմունքներինը։ Հատկապես խուսափեք այն թեյերից, որոնք նախատեսված են առողջության բարելավման, մազերի, ատամների, մայրաքաղաքային գրանցման կամ ֆինանսական կայություն վերականգման համար։

Իսկ եթե ինքներդ եք թեյ նվիրում, ապա հաշվի առեք, որ խանութից գնված փոքրիկ փաթեթը ավելի լավ է, քան ճանապարհի եզրից գնված կասկածելի թեյերը։ Եվ չմոռանաք վաճառողից ճշտել, թե ինչպես է պետք այն թրմել և խմել։

чай

Գոյություն ունի էկզոտիկ թեյ նվիրելու ունիվերսալ կանոն․ նվիրեք նրա պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչների հետ միասին։

Օրինակ, ձեզ դուր է եկել Սաուդյան Արաբիայից կամ Արաբական Էմիրություններից  կարակ թեյը և ցանկանում եք այն նվիրել նաև ընկերներին։ Ուրեմն հիշեք, թե ինչ պետք է պարունակի ձեր նվերի փաթեթը․ սև թեյ, զաֆրան, հիլ, մեկ տուփ խտացրած կաթ և բաղադրատոմս։ Չե՞ք ցանկանում անհանգստացնել։ Մի մեծ թեյնիկով պատարստեք այն տանը, կանչեք ընկերներին հյուր և թեյախմության ընթացքում պատմեք նրանց, թե ինչպես է այդ ըմպելիքը պատրաստվում։

Ալկոհոլ

Սա ամենաոչմիանշանակ նվերներից մեկն է։ Թանկարժեք ալկոհոլը գնել և նվիրելը ափսոս է, իսկ էժանը՝ մտավախություն է առաջացնում, որը կարող է վատը լինել։ Այս դեպքում պետք է գործել ոսկե միջինի կանոնով։ Հիշե՛ք․ գինու դեպքում պետք է ընտրել սեղանի գինիների շարքից   (թեթև համ, ողջամիտ գին), ավելի թունդ ըմպելիքների դեպքում՝ լավ պատմությունը կարող է հարթել ճաշակի անհարթությունը։

alcohol

Ինչից, որ հաստատ պետք է խուսափել, դա մկներով, օձերով, միջատներով և այլ կենդանական աշխարհի ներկայացուցիչներով ալկոհոլն է։ Բացառություն է տեկիլան․ թրթուրը մեջը շիշը կարող է շատ օրիգինալ նվեր լինել։

Խոհանոցային գաջեթներ

Որքան էլ որ էկզոտիկ պարագա ձեզ չնվիրեն, ամենայն հավանականությամբ այն չի օգտագործվի ձեր խոհանոցում։

Kitchen Gadgets

Թեև այն կարող եք կախել խոհանոցի մի անկյունում՝ որպես ինտերիերի դեկոր։ Այնպես որ, ավելի լավ է լիցքաթափվեք և լսեք ձեր ընկերոջ ճանապարհորդական արկածների մասին։

Եվ վերջում, ինչ էլ որ ձեզ նվիրեն՝ որպես խոհանոցային հուշանվեր, գնահատեք այն փաստը, որ ձեր մասին մտածել են և ցանկացել ուրախացնել։

Նյութի աղբյուրը՝ travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook