Wednesday, April 24, 2024
Նորություններ

Խորը անհաս երեխաների՝ ողջ մնալու հավանակությունը մեծ չէ նույնիսկ ժամանակակից սարքավորումների առկայության պարագայում. փոխնախարար

Խորը անհաս երեխաների՝ ողջ մնալու հավանականությունը փոքր է անգամ երկրում եւ հիվանդանոցներում ժամանակակից սարքավորումների առկայության պարագայում: Նույնիսկ ամենազարգացած երկրներում ծայրաստիճան ցածր քաշով ծնված երեխաների կյանքը մեծ վտանգի տակ է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Խոսելով մայիսի 3-ին Երեւանում ծնված հնգյակի մասին՝ փոխնախարարը նշեց, որ ե՛ւ հանրությունը, ե՛ւ բժիշկները, ե՛ւ առողջապահության ոլորտի մասնագետները ոգեշնչվել էին այդ երեխաների ծննդով, եւ քչերն էին ուշադրություն դարձնում մասնագետների նախազգուշացմանը, որ երեխաներից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են, ու նրանց ապրելու հավանականությունը նվազագույնն է: Սակայն ողջ մնացած երկու աղջիկների պարագայում, չնայած նրանք նույնպես շատ ցածր քաշով էին ծնվել, ապրելու հավանականությունն ավելի մեծ էր:

Հնգյակի ողջ մնացած աղջիկները՝ Աննան եւ Ռոզան, շարունակում են քաշ հավաքել: Փոքրիկ Աննան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, իսկ նրա քույրը՝ Ռոզան, Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԻ-ում:

Հիշեցնենք, որ անկախ Հայաստանում առաջին անգամ հնգյակ՝ 4 աղջիկ եւ մեկ տղա է ծնվել մայիսի 3-ին, «Էրեբունի» ԲԿ-ում: Երեխաները խորը անհաս են ծնվել՝ հղիության 28-րդ շաբաթում: Ծնվելիս նրանք կշռել են՝ 600, 820, 840, 840 եւ 880 գրամ:

Մայիսի 6-ի առավոտյան հայտնի է դարձել, որ հնգյակի երեխաներից մեկը՝ «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջիկը մահացել է. մահվան պատճառը ուղեղում արյան զեղումն էր: Մայիսի 7-ի առավոտյան մահացել է երկրորդ երեխան՝ ամենափոքր քաշով ծնված աղջիկը, որը գտնվում էր «Մուրացան» ԲԿ-ում: Տղան, որը նույնպես գտնվում էր «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական վերակենդանացման բաժանմունքում, մահացել է մայիսի 14-ին:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook