Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպԳեղեցկություն և խնամք

խորհուրդներ որոնք կիրառելի են տնային պայմաններում

 Այտուցվածությունը վերացնելու համար օգտագործել վարունգ: Այն հակաօքսիդանտներ է պարունակում և աչքերի վրա սառը վիճակում վարունգի շերտ դնելով հնարավոր է դառնում հասնել ցանկալի արդյունքի:                                                                      Մաշկի վրա առկա կորեակները հնարավոր է  մաքրել ատամի մածուկը, սակայն վերջինիս կիրառումը պետք է կանոնավոր բնույթ չկրի, քանի որ օգտագործումը չարաշահելու դեպքում կարող է գրգռել մաշկը:Շնորհիվ պարունակով ալկոհոլի, հակաբակտերիալ բաղադրիչների, ջրածնի պերօքսիդի՝ ատամի մածուկը կարող է մեկ գիշերում մաշկը մաքրել կորեակներից:                                                            Կիտրոնը կարող է մաշկը մաքրել և առողջ ու թարմ տեսք հաղորդել: Շնորհիվ իր մեջ առկա գլիկոլիկ թթվի՝ կիտրոնը բացում է մաշկի ծակոտիները և հնարավորություն տալիս հեռացնել դրանցում կուտակված ավելորդ ճարպային մնացորդները և փոշին: Սակայն մաշկային խնդիրների առկայության դեպքում (չորություն, էկզեմա) լիմոնի ուղղակի օգտագործումը խորհուրդ չի տրվում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook