Tuesday, April 16, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Խորհուրդներ, որոնք կօգնեն ձեռք բերել առողջ ու անթերի մաշկ

Հարթ ու առողջ մաշկ ունենալու մասին բոլորն են երազում, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ հսկայական գումարներ են վատնում կոսմետիկ միջոցների վրա: Սակայն կան շատ պարզ ու արդյունավետ խորհուրդներ, որոնց հետևելու դեպքում կարելի է ազատվել մաշկային խնդիրներից և հասնել ցանկալի արդյունքին՝ առանց մեծ ջանքեր գործադրելու:

Tert.am-ը Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 միջոց առողջ ու անթերի մաշկ ունենալու համար:

1.      Հրաժարվել օճառից

Օճառը կարող է վնասել մաշկի բնական պաշտպանիչ շերտերը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել դրանից: Փոխարենը կարելի է հատուկ մաքրող միջոցներ օգտագործել, որոնք շատ արդյունավետ են և չեն վնասում մաշկը:

2.      Խուսափել արևի ճառագայթներից

Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները խիստ վնասակար են մաշկի համար, ուստի հարկավոր է հնարավորինս խուսափել դրանցից: Այս պարզ սովորությունը կօգնի ոչ միայն կանխել վաղաժամ ծերացումը, այլև նվազեցնել մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը, ուստի հարկավոր է օգտագործել արևապաշտպան քսուք և կրել հնարավորինս փակ հագուստ:

3.      Հարստացնել սննդակարգը մանրաթելերով

Մաշկի վնասվածքները հաճախ պայմանավորված են լինում մարսողական խնդիրներով: Հարկ է հիշել, որ ճիշտ սննդակարգը շատ մեծ նշանակություն ունի առողջության համար, ուստի առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալու համար անհրաժեշտ է սննդակարգում ներառել մանրաթելերով հարուստ առողջարար մթերք (օրինակ՝ մրգեր, հում բանջարեղեն, ամբողջական հացահատիկ և այլն):

4.      Հրաժարվել սուրճից, ալկոհոլից ու ծխախոտից

Ալկոհոլային ըմպելիքները, ծխախոտն ու սուրճը խիստ բացասաբար են ազդում մաշկի վրա, ուստի մաշկային խնդիրներից խուսափելու և անթերի մաշկ ունենալու համար հարկավոր է առաջին հերթին հրաժարվել սուրճից, ալկոհոլից ու ծխախոտից:

5.      Մաքրել մաշկը, տոնուս հաղորդել ու խոնավեցնել

Մաշկի հարկավոր է միշտ մաքրել ու խոնավեցնել: Հարկ է հիշել, որ լվացվելու դեպքում մաշկը թարմանում է, սակայն կորցնում է անհրաժեշտ յուղերը, ուստի անհրաժեշտ է այդ պրոցեդուրայից հետո միշտ խոնավեցնող նրբաքսուք օգտագործել:

6.      Բավարար քանակությամբ ջուր խմել

Մաշկը 15%-ով բաղկացած է ջրից, իսկ շոգ եղանակին հեղուկը շատ արագ գոլորշիանում է: Հաճախ մաշկը պարզապես չի հասցնում վերականգնել հեղուկի անհրաժեշտ քանակությունը, ուստի հարկավոր է օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմել մաշկը խանավեցնելու և չորացումից խուսափելու համար:

7.      Օգտագործել թարմ մրգերով բնական դիմակներ

Մրգերի մեջ պարունակվող թթուներն ու ֆերմենտները ոչ միայն մաքրում են մաշկը մահացած բջիջներից, այլև օգնում են ազատվել տարբեր խնդիրներից և ձեռք բերել անթերի մաշկ: Բացի այդ, այս դիմակները շատ ավելի հասանելի են և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ Tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook