Wednesday, April 24, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Խորհուրդներ սեքսոլոգից. միֆեր և իրականություն կուսության մասին

Armdaily.am-շարունակում է  «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որում բժիշկ-սեքսոլոգը անդրադառնում է մեր ընթերցողներին հուզող կարեւոր խնդիրներին։ Այս շաբաթ բժիշկ-սեքսոլոգ Անդրոնիս Ղարիբյանի հետ խոսել ենք առաջին սեռական մերձեցման, վախերի, կեղծ կուսաթաղանթի տարածվածության և վտանգների մասին։

 Ամուսնության առաջին գիշերը, ինչպես հաղթահարել վախերը։

Ընդհանուր առամամբ՝ վախերի կամ ֆոբիաների տարբեր տեսակներ գոյություն ունեն: Սեռական վախը  սեռական մերձեցումից բավականին հաճախ հանդիպող երեւույթ է: Սեռական վախերը հաճախ հանդիպում են ներշնչվող մարդկանց մոտ։
Հաճախ խոսում ենք աղջիկների մոտ առկա սեռական վախերից, բայց այն նաև քիչ չէ հանդիպում տղաների շրջանում։ Աղջիկների դեպքում վախը հիմնականում լինում է կուսազրկումից։ Կուսազրկման վախերը առաջանում են ոչ իրական, երբեմն էլ իրական  պատմություններ լսելու հետևանքով։ Հաճախ ընկերուհիները, ովքեր ունեն ավելի վաղ սեռական կյանքի փորձ, կիսվում են այն մարդկանց հետ ովքեր սեռական կյանքի փորձ չունեն՝ ներկայացնելով ահասարսուռ պատմություններ սաստիկ ցավերի, արնահոսությունների մասին։

Սակայն պետք  է հիշել, որ ամեն մարդ ցավն ու արնահոսությունը յուրովի է մեկնաբանում։ Առհասարակ, մեկի մոտ առկա ցավային նշանները մյուսը չի ընկալում որպես ցավ, իսկ մի քանի կաթիլ արյունը երբեմն կարող են ներկայացնել որպես արյունահոսություն։

Վախերի մեծամասնության հիմքում կեղծ պատկերացումներն են սեռական ակտի մասին։

Վախերը այնքան կարող են խորանալ, որ կինը կամ տղամարդը հրաժարվեն սեռական հարաբերություններից։ Կանանց պարագայում այն հիմնականում արտահայտվում է հեշտոցի մկանների կծկումներով, որի արդյունքում հնարավոր չի լինում առնանդամի ներհրումը։ Այս վիճակը բոլորիս հայտնի է, որպես Վագինիզմ կոչվող հիվանդություն։ Ֆոբիաները մարդուն կարող են հասցնել այն վիճակին, երբ զգացվում է հոգեմետ դեղորայքների կամ հոգեբույժի խորհրդատվության անհրաժեշտությունը: Աղջիկներին դուր են գալիս համբույրները, քնքուշ գրկախառնություններն ու խոսքերը, սակայն առաջին սեռական փորձը նրանցից շատերին վախեցնում է:  Երբեմն նրանց պատկերացրած հարաբերության ֆորմատը չի իրագործվում։ Ավելորդ կոպտությունը  կարող է հոգեկան և անգամ ֆիզիկական ցավի առաջացման պատճառ դառնալ։

Եթե առկա են վախեր՝ սեռական հարաբերությունից առաջ կարելի է դիմել բժշկի և ստանալ խորհուրդներ,որոնք կօգնեն հաղթահարել վախերը ։

Կուսությունից զրկվել. ցավ, արյունահոսություն, ի՞նչ առողջական խնդիրներ կարող են առաջանալ, ինչպես հաղթահարել դրանք։

Ցավն ու արյունահոսությունը հաճախ հանդիպում է կուսազրկման ժամանակ, բայց այն պարտադիր պայման չէ։ Երբեմն կուսաթաղանթը այլ տեղակայում է ունենում, և չի վնասվում նույնիսկ բազմակի սեռական հարաբերություններից հետո։ Այսպես ասած շատերի «սպասումները» չեն իրականանում։  Այն մարդկանց շրջանում, ում մոտ կուսաթաղանթի դերը ուռճեցված է և գերկարևոր՝ կարող են առաջանալ կասկածներ, որոնք հաճախ ավարտվում է գինեկոլոգի սենյակներում հայտնվելով կամ բաժանումներով։ Առաջին սեռական հարաբարությունից հետո ցանկալի է առնվազն 2 օր դադար վերցնել, որպեսզի վերականգնվեն կուսաթաղանթի պատռման արդյունքում առաջացած վերքերը, և արնահոսությունը չկրկնվի։ Ցանկալի է նաև առաջին անգաների համար օգտագործել քսուկներ (լյուբրիկանտներ), որnնք թույն կտան ունենալ ավելի անցավ սեռական հարաբերությունններ։ Եթե ցավն ու արյունը շարունակվում են շաբաթից ավել, պետք է դիմել բժշկի ներզննման նպատակով, միգուցե ունենաք վնասվածքներ հեշտոցում։

 Կեղծ կուսաթաղանթ, որքանով են հայերը դիմում այս մեթոդին, ինչ վտանգներ կան առողջության տեսանկյունից։

 Ի ուրախություն մեզ, այսօր կուսաթաղանթի վերականգնման դեպքերը նվազել են։ Ես՝ որպես մասնագետ, կուսաթաղանթի վերականգնումը առաջին հերթին ընկալում եմ որպես  ինքնախաբեություն։ Առաջին հարաբերությունը ավարտվում է ստով և կեղծիքով։ Այսօր կանայք ավելի ինքնավստահ են և պատասխանատու են այն կապերի համար, որոնք ունեցել են մինչ ամուսնությունը։ Առհասարակ, կուսաթաղանթի նման փոքրիկ լորձաթաղանթի առկայությունն ու բացակայությունը չպետք է դառնա հարաբեությունների ավարտի պատճառ։  Հարաբերությունները շատ ավելին են, քան կուսաթաղանթի առկայությունը։
Ինչ վերաբերվում է վտանգներին, ապա կուսաթաղանթի վերականգնման պրոցեսը բավականին անվտանգ է, և տևում է միջինում 10-30 րոպե։ Գործողությունն էլ կարելի է կատարել թե տեղային թե ընդհանուր ցավազրկման պայմաններում։ Առողջության տեսանկյունից կուսաթաղանթի վերականգնումը անվտանգ է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook