Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Խուրմա. ինչու պետք է սիրել այն

Խուրմա․ լայնորեն տարածված է Եվրասիայի, Ամերիկայի շատ երկրներում, Ավստրալիայում: Մեր կողմերում առավել հայտնի է տտիպ կովկասյանը, քաղցր արքայանարինջը։

Օրական 2 խուրմա ուտելով դուք լուծում եք առնվազն 6 խնդիր:

1.Օրգանիզմում լրացվում է վիտամիններ եւ միկրոէլեմենտների պակասը։ Առաջին հերթին՝ C, P, բետա-կարոտին, B խմբի վիտամիններ, յոդ, կալիում, մագնեզիում:

2.Նրբորեն խթանում է մարսողական գործընթացը՝ շնորհիվ մեծ քանակությամբ դիետիկ մանրաթելերի, որոնք պարունակում է  խուրման։ Բացի այդ, դիետիկ մանրաթելերը դանդաղեցնում են շաքարի կլանումը եւ իջեցնում խոլեստերինի մակարդակը, կլանում է վնասակար խառնուրդները՝ այդ թվում, ծանր մետաղների աղերը:

3.Նիհարում եք։ 100 գ խուրման մոտավորապես 70 կկալ է, միեւնույն ժամանակ, մեկ այլ բան ուտելով, դուք երկար ժամանակ կուշտ կլինեք։

4.Պահպանում եք անոթային պատի տոնուսը։ C եւ P վիտամիններն անհրաժեշտ են անոթների էլաստիկությունը բարձրացնելու համար եւ կուպերոզի եւ վարիկոզի պրոֆիլկտիկա։

5.Բարձրացնում եք ձեր տրամադրությունը. խուրմայում շատ են մագնեզիումը եւ B վիտամինը, որոնք անհրաժեշտ են օրգանիզմում սերոտոնինի «ուրախության հորմոն» սինթեզելու համար։

6.Պայքարում եք սակավարյունության դեմ․ խուրմայում շատ երկաթ կա։ Իսկ վիտամին C-ն բարելավում է մարմնի մեջ քմահաճ միկրոտարրերի յուրացումը։

Աղբյուրը՝ Ivona.ua

Leave a Reply

x Close

Like Us On Facebook