Friday, March 29, 2024
Հոգեբանի անկյունՆորություններSEO

Ծնողներից բաժանումը վտանգավոր է երեխաների ուղեղի համար

Ծնողներից երեխաների բաժանումը կարող է բացասաբար ազդել երեխաների ուղեղի զարգացման վրա։ Այս մասին ասվում է The Conversation ամսագրում հրապարակված հոդվածում, որի հեղինակը Միչիգանի համալսարանի հոգեբանության կաֆեդրայի դոցենտ Ջեյսեկ Դեբյեկն է։

Ըստ հետազոտության՝ ծնողներից բաժանումը, կամ էլ ծնողների ու երեխաների ոչ լիարժեք շփման գործոնը լուրջ ազդեցություն է թողնում մանկական ուղեղի զարգացման վրա։ Ընդ որում վտանգավոր է նույնիսկ կարճաժամկետ բաժանումը։ Առաջին հերթին նման պրոցեսներն ազդում են նորածինների ու փոքր տարիքի երեխաների վրա, երբ ծնողական խնամքի բացակայությունը կարող է առաջացնել սթրեսի հորմոնի մակարդակի բարձրացում։ Եթե այդ պրոցեսը տեւական բնույթ է կրում, հնարավոր են տարբեր փոփոխություններ՝ ընդհուպ մինչեւ գեների ակտիվության փոփոխություն։ Դրա հետեւանքը կարող է լինել գլխուղեղի կառուցվածքների վաղաժամ «հասունացումը», որոնք պատասխանատու են սթրեսի ու վտանգի համար։ Մինչդեռ այդ գործոնը դանդաղեցնում է երեխաների զարգացումը, հանգեցնում օրգանիզմի պաշտպանական համակարգի ադապտացման նվազմանը։

Ուշագրավ է, որ վերջին գործոնը դրսեւորվում է մորից բաժանված երեխաների մոտ։ Ծնողներից ժամանակավոր կամ մշտական բաժանման տրավման ազդում է նաեւ ուսման առաջադիմության ու կարիերայի հաջողության վրա, կարող է հետք թողնել նաեւ անձնական կյանքի վրա։ Խոսքը մասնավորապես այնպիսի հետեւանքների մասին է, որոնցից է հոգեկան խանգարման զարգացման հավանականությունը։ Ընդ որում սթրեսի հետեւանքները ոչ միշտ է հաջողվում շտկել նույնիսկ եթե երեխան միանում է ծնողներին կամ էլ նոր խնամակալ է գտնում։

Նյութի աղբյուրը՝ hospitals.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook