Tuesday, April 23, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ծնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորի քույրը

Ծնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվոր Դանիել Թիզյանի քույրը։ Այս մասին aroxjblog.am -ը տեղեկանում է Բեգլարյան Բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

«Բեգլարյան ԲԿ»-ում  աղջիկ է ծնվել։

Սա կարող էր սովորական մի նախադասություն լինել, բայց պետք է հայտարարենք, որ ուրախ լուրն ամբողջ հայ ժողովրդի դուռն է թակել։

Ծնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվոր Դանիել Թիզյանի քույրը։ Մայրը՝ Արմենուհի Թիզյանը, հուզված նշում է, որ դեռ անուն չեն որոշել։

Վիրահատությունը կատարել են Արմեն  Շահգալդյանն ու Տիգրան Տեր-Իսահակյանը։ Այն բարեհաջող է անցել։

Մայրն ու դուստրն իրենց լավ են զգում։

Շնորհավորում ենք։

Ուժ ու բարեկեցություն Թիզյանների ընտանիքին՝ խաղաղ երկնքի տակ»,- նշված է գրառումում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook