Tuesday, April 16, 2024
ՀիվանդություններՆորություններԱռողջ ապրելակերպ

Կաթնագեղձի բարորակ նորագոյացություններ

Ֆիբրոադենոման կրծքագեղձի բարորակ նորագոյածություն է, հաճախ հանդիպում  է  20-35 տ. Կանանց մոտ, ունի  դանդաղ աճ: Շոշափելիս հիշեցնում է շարժուն գնդիկ:  Պատճառային գործոններն են՝

1. հորմոնալ փոխանակության խանգարումը,
2.կրծքագեղձի  վնասվածքը:grud-uplotneniya

Սովորական ֆիբրոադենոման  հազվադեպ է ենթարկվում չարորականացման, բայց նրա  տերևանման  տեսակը  շատ  հաճախ   է ենթարկվում չարորակացման:  Ֆիբրոադենոման  ախտորոշվում է  մամոգրաֆիայով   և սոնոգրաֆիայով: Բուժումը  միշտ  վիրաբուժական է:
Ներծորանային  պապիլոմա: Կաթնային ծորանների  բարորակ նորագոյացություն է:  Առաջացման պատճառը  հորմոնալ  փոխանակության  խանգարումն է.  Կարող է  առաջանալ  տարբեր տարիքում :  Բնութագրվում է  կրծքագեղձում  տհաճ զգացումով,  երբեմն  նաև  ցավերով, պտուկից   թափանցիկ, շագանակա- կանաչավուն  և արյունային  արտադրության առկայությունով, որը  թողնում է  հետք   սպիտակեղենի  վրա: Ներծորանային պապիլոմաները  կարող են  լինել   եզակի, բայց երբեմն  հանդիպում են նաև  բազմաթիվ   պապիլոմաներ: Ախտորոշումը իրականացվում է   դուկտոգրաֆիայով  կրծքագեղձի  ռենտգեն,  երբ կաթնածորաններ է  լցվում ռենտգեն  կոնտրաստ  նյութ: Բուժումը վիրահատական եղանակով է:

Կաթնագեղձի կիստա:  Կաթնագեղձի  բարորակ  նորագոյացություն  է  լցված հեղուկով:  Բավականին տարածված հիվանդություն է  :  Կիստան  առաջանում է , երբ  խանգարվում է  կաթնագեղձից   արտազատուկի  արտահոսքը, առաջանում է խոռոչ, որտեղ  կուտակվում է  հեղուկը:

Լիպոմա:  Հազվադեպ է  առաջանում կրծքագեղձում , կազմված  է   ճարպային  հյուսվածքից   և   աճում է շատ դանդաղ: Ցավային զգացողություն և ուրիշ  ախտանիշներ  չի տալիս կարող է պատճառել  անհարմարություն: Լիպոման կարող է  լինել բազմաթիվ, կարող է  բերել ֆիզիկական  և  կոսմետիկ   թերությունների , այս դեպքում այն հեռացնում են  վիրահատական եղանակով:

Ապրեք առողջ…
Պատրաստեց՝ Լ. Բունիաթյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook