Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Կաթված

Կաթված, ապոպլեքսիա, ինսուլտ , կենտրոնական նյարդային համակարգի գործունեության հանկարծակի դադարում, որը պայմանավորված է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներով, արյունազեղումներով, անոթների թրոմբոզով և էմբոլիայով։

Պատճառներ

250px-MCA-Stroke-Brain-Human-2Պատճառներն են՝ հիպերտոնիկ հիվանդությունը, աթերոսկլերոզը կամ դրանց զուգակցումները։ Հաճախ կաթված առաջանում է սրտի ախտահարումների, ռևմատիզմի, երբեմն՝ արյան հիվանդությունների դեպքում։ Տարբերում են արյունազեղային (հեմոռագիկ) կաթված և սակավարյունային (իշեմիկ) կաթված։ Արյունազեղային կաթվածը պայմանավորված է ուղեղի արյունազեղումներով, հաճախ առաջանում է հիպերտոնիկ հիվանդության ժամանակ։ Հիմնական պատճառները հուզումներն են և ֆիզիկական գերլարվածությունը։

Ախտանշաններ

Առհոսող արյունը մասամբ քայքայում է կամ ճնշում շրջակա նյարդային հյուսվածքը և առաջացնում ուղեղի այտուց։ Վերջինս ուղեկցվում է ծանր ընդհանուր երևույթներով, գիտակցության կորուստ, շնչառության և սրտի գործունեության խանգարումներ, փսխումներ ևն։ Հիվանդի դեմքը դառնում է գորշ կարմիր։

Նկատվում են տարբեր բնույթի ջղաձգություններ։ Զարգանում են գլխուղեղի օջախային ախտահարման ախտանշաններ՝ ծայրանդամների լուծանք, զգայնության, խոսքի խանգարումներ։ Սակավարյունային կաթվածը բնորոշվում է գլխուղեղի հյուսվածքի կակղումով (գլխուղեղի ինֆարկտ)։ Զարգանում է գլխուղեղի արյան անոթների խցանման (աթերոսկլերոզային թմբիկով, թրոմբով կամ էմբոլով), երբեմն՝ սեղմման (սպազմ) դեպքում։ Ախտահարված անոթի շրջանում գլխուղեղի հյուսվածքը դադարում է թթվածնով և սննդանյութերով հարուստ արյուն ստանալ, մահանում է և կակղում։

Որոշ դեպքերում սակավարյունային կաթված կարող է առաջանալ նաև գլխուղեղի գլխավոր խոշոր անոթների (օրինակ՝ քնային և ողնաշարային զարկերակներ) աթերոսկլերոզի, ինչպես նաև նյարդային համակարգի և նյութափոխանակության խանգարումների դեպքում։ Նպաստող գործոններ են սրտի գործունեության թուլացումը, զարկերակային արյան ճնշման անկումը, արյան մակարդելիության բարձրացումը։

Սակավարյունային կաթվածին հաճախ նախորդում են ուղեղի արյունամատակարարման անցողիկ խանգարումները, որոնք արտահայտվում են մարմնի տարբեր մասերի թմրածությամբ, ծայրանդամների թուլությամբ, խոսքի խանգարումներով, գլխապտույտներով և այլն։ Հիվանդի դեմքը գունատվում է։ Վերոհիշյալ երևույթները, ի տարբերություն արյունազեղային կաթվածի, զարգանում են ստիճանաբար։

Ախտորոշում

Ողնուղեղային հեղուկի, արյան քննության և ուղեղի արյան անոթների ռենտգենագրության (անգիոգրաֆիա) տվյալներով։

Բուժումը

Հանգիստ, խիստ անկողնային ռեժիմ, սիրտ-անոթային համակարգի և շնչառության խանգարումները կանխող, ուղեղի արյունամատակարարումը լավացնող և այտուցն իջեցնող միջոցառումներ։

Կանխարգելումը

Աշխատանքի, հանգստի և սննդի ռեժիմի պահպանում, նյարդա-հոգեկան գերլարվածության կանխում, անոթային հիվանդությունների բուժում։

 

 

 

ազատ հանրագիտարանից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook