Tuesday, April 16, 2024
Նորություններ

Կանադան թույլատրել Է դեռահասներին պատվաստել Pfizer-ի COVID-պատվաստանյութով

Կանադայի առողջապահության նախարարությունը մայիսի 5-ին հավանություն Է տվել կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութի կիրառմանը դեռահասների համար: Այդ մասին հաղորդվում Է գերատեսչության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կանադայի առողջապահության նախարարությունն ուսումնասիրել Է Pfizer պատվաստանյութը եւ եկել այն եզրակացության, որ այն արդյունավետ ու անվտանգ Է 12-15 տարեկան երեխաների համար: 2020 թվականի դեկտեմբերին Կանադայում թույլատրել են այդ պատրաստուկի կիրառմանը 16 եւ բարձր տարիքի մարդկանց համար: Կանադայում հավանության արժանացած մյուս բոլոր պատվաստանյութերը՝ AstraZeneca-ն, Johnson & Johnson-ը եւ Moderna-ն, առայժմ կարելի Է կիրառել միայն 18 տարեկանից սկսած:

Կանադայի առողջապահության նախարարությունն այդ թույլատվությունը տվել Է այն պայմանով, որ Pfizer-ը կշարունակի գերատեսչությանը տվյալներ տրամադրել երիտասարդների համար պատվաստանյութի անվտանգության, արդյունավետության եւ որակի մասին: ԱՄՆ-ում շուտով կարող են թույլատրել 12-15 տարեկան երեխաների պատվաստումը: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը նախօրյակին հայտարարել Է բնակչության իմունացման նոր փուլի մասին, որը ենթադրում Է դեռահասների պատվաստում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook