Saturday, April 20, 2024
ՀիվանդություններՀոգեբանի անկյունՆորություններ

Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ

Պարզվում է. կանայք սթրեսի ժամանակ հիմնականում սկսում են շատ ուտել: Իսկ տղամարդկանց սթրեսից օգնում է ազատվել ինտիմ կյանքը: Բացի այդ, հոգեթերապիայի հաճախող տղամարդիկ ցանկանում են արագ լուծել խնդիրը, մինչդեռ կանանց դուր է գալիս քննարկել սեփական զգացմունքներն ու անցյալը: Այսպիսի եզրակացության են եկել Մեծ Բրիտանիայի մի խումբ մասնագետներ, հաղորդում է The Daily Mail-ը:

Հետազոտողները հարցաքննել են 115 տղամարդու և 250 կնոջ: Գիտնականներին հետաքրքրում էր սթրեսի դեմ պայքարելու ռազմավարությունը, որը կիրառվում էր կամավորների կողմից: Մասնագետները պարզեցին, որ տղամարդկանց 27%-ը և կանանց միայն 11%-ը սթրեսը նվազեցնում էր սեքսի և պոռնոգրաֆիայի օգնությամբ: Սնունդը հանգստացնում էր կանանց ավելի քան 50%-ին և մեկ երրորդից քիչ տղամարդկանց: Գիտնականները նաև 20 փորձառու հոգեթերապևտի հարցրեցին օգնության դիմող մարդկանց սեռային տարբերությունների մասին, և առցանց հարցում իրականացրին հոգեթերապիայի սեանսների հաճախող կանանց ու տղամարդկանց:

Հետազոտողները պարզեցին, որ տղամարդիկ, որպես կանոն, հոգեթերապևտին այցելում էին աշխատավայրում ծագած դժվարությունների պատճառով, իսկ կանայք՝ փոխհարաբերություններում առաջացած խնդիրների հետևանքով: Կանայք հաճույքով քննարկում էին սեփական զգացմունքները, իսկ տղամարդիկ հույս ունեին արագ լուծել խնդիրը: Ուժեղ սեռի ներկայացուցիչները նախընտրում էին խմբային հոգեթերապիան, որտեղ կարելի էր խորհուրդ ստանալ, իսկ կանայք՝ հոգեդինամիկ հոգեթերապիան, որի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում զգացմունքներին և անցյալի իրադարձություններին:

Մասնագետները նշում են. տղամարդիկ ավելի քիչ են դիմում հոգեբանական օգնության, քան` կանայք: Այսպիսով, ուժեղ սեռի ներկայացուցիչներն ինքնասպանություն գործում են 3-4 անգամ ավելի հաճախ: Հավանաբար, տղամարդիկ հոգեթերապիայի չեն հաճախում, քանի որ այնտեղ պետք է շատ խոսել: Գիտնականները նաև նկատեցին, որ հոգեթերապևտների 80%-ը չէր ցանկանում քննարկել հաճախորդների սեռային տարբերությունները: Հնարավոր է, նրանք սովոր էին կենտրոնանալ ընդհանուր գծերի, այլ ոչ տարբերությունների վրա: Հետազոտողների կարծիքով, հոգեթերապևտները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն տարբերությունների վրա:

Սկզբնաղբյուր. meddaily.ru
Թարգմանությունը. med-practic.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook