Tuesday, April 23, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Կանաչ թեյ

 

Հին չինական գրքերից մեկում թեյի դրական հատկությունների մասին գրված է. «Թեյը դառնահամ է, սակայն, երբ մարդ խմում է այն, սկսում է ավելի լավ տրամաբանել, վերանում է քնկոտությունը, հոգնածությունը, պայծառանում է տեսողությունը»։ Չին իմաստասերները համարել են, որ թեյը միջնորդի դեր է կատարում Բուդդայի և թեյ խմողի միջև, օգնում է մարդուն հասնելու file_14279_2262642ինքնաճանաչման, բարձրացնում է նրա ոգին, առողջացնում և հանգստացնում հոգին, և  հետևաբար պարգևում առողջ, երկարակյաց կյանք։ 

Կանաչ թեյ ստանալու համար տերևներն անմիջապես ենթարկվում են ջերմային վերամշակման։ Կանաչ թեյը զիջում է սև թեյին բուրմունքով, սակայն դրա մեջ ավելի շատ է օգտակար նյութերի բաղադրությունը։ Որակյալ կանաչ թեյի ըմպելիքը կիտրոնի գույն ունի, ցածրորակը՝ դեղին։ 

Կանաչ թեյն օգտագործվում է դիզենտերիայի և աղիների լորձաթաղանթի բորբոքման դեպքում։

Բուժման նպատակով պատրաստում են կանաչ թեյի 5%-անոց թուրմ՝ եռացրած ջրով, 30 րոպե անց թուրմը մեկ ժամ եռացնում են ջրային բաղնիքի վրա, պարբերաբար խառնում։ Եփուկը լցվում է  շշերի մեջ և պահվում սառնարանում։ Խմել օրը 2 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, 1 թեյի գդալից մինչև 1 դեսերտային գդալ՝ կախված  տարիքից։ Հիվանդության սուր ընթացքի դեպքում խմել 10 օր, իսկ քրոնիկ ընթացքի դեպքում՝ 15-20 օր։

Թարմ պատրաստված թուրմը պահպանում է արևայրուքից, օգտագործվում է աչքերի կոպերի բորբոքման, մաշկի բորբոքված վերքերի բուժման համար, ստամոքսահյութի ցածր թթվայնության դեպքում օգտագործել օրը 4 անգամ՝ մեկական ճաշի գդալ։

Հիպերտոնիայի դեմ. Կես թեյի գդալ կանաչ թեյին ավելացնել կես բաժակ եռջուր, թրմել 45 րոպե։ Հովանալուց հետո ավելացնել 15-20 կաթիլ վաղենակի ոգեթուրմ։ Այս չափաբաժինը խմել հետևյալ ձևով. 1-ին օրը՝ առավոտյան, 2-րդ օրը՝ առավոտյան և երեկոյան, 3-րդ օրը՝ առավոտյան, կեսօրին և երեկոյան, 4-րդ օրը՝ առավոտյան և երեկոյան, 5-րդ օրը՝ առավոտյան։ Դեղամիջոցը պետք է խմել ուտելուց 30 րոպե առաջ, ունի արագ ներգործություն։ Օգտագործելուց առաջ ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ:

Սրտխառնոցի դեպքում անհրաժեշտ է ծամել չոր, կանաչ թեյ։

Առույգացնող թեյ. Եռացրած ջրով ցայել ճենապակյա թեյնիկը և անմիջապես լցնել մեկական թեյի գդալ նարնջի պտղամիս և սև թեյ, ավելացնել 3 թեյի գդալ կանաչ թեյ։ Թուրմի վրա լցնել 250մլ եռջուր։ Թեյը պատրաստ է։

  Վիտամինային թեյ. 2 ճաշի գդալ կանաչ թեյը լցնել ճենապակյա թեյնիկի մեջ, վրայից  250մլ եռջուր, 2-3 րոպե փակ կափարիչով ամուր ծածկել, ավելացնել մանր քերիչով անցկացրած խնձոր, 1/4 թեյի գդալ դարչին, թրմել 3 րոպե և խմել։
    Համեմունքային թեյ. Ճենապակյա թեյնիկի մեջ լցնել 2 հատիկ մեխակ, 1/4 թ.գ. կոճապղպեղ, կես թեյի գդալ դարչին, ավելացնել 500 մլ ջուր, եփել մինչև եռալը, կրակն անջատելուց հետո ավելացնել 1 թեյի գդալ սև թեյի թուրմ, 5 րոպե թրմել, խմել կիտրոնով։ 

 Միչև հիմա շատ է խոսվել կանաչ թեյի օգտակարության մասին, սակայն այն ունի իր բացասական հետևանքները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանաչ թեյի չարաշահումը, եթե ոչ վտանգավոր, ապա ծայր աստիճան անցանկալի է հղիների համար: Այս հեղուկի օրական երկուական բաժակից ավելի օգտագործումը իջեցնում է օրգանիզմի կողմից վիտամին B9-ի յուրացումը, ինչն այնքան անհրաժեշտ է պտղի նյարդային համակարգի զարգացման համար:

 Կանաչ թեյի չափից շատ օգտագործումը հանգեցնում է երկաթի պակասի և մեծացնում է անեմիայով հիվանդանալու վտանգը, վնասվում է լյարդը:

 Կանաչ թեյը օգտակար է, եթե նրա օգտագործումը չի գերազանցում օրական 2 բաժակը:

 

Ապրեք առողջ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook