Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՉԱՓԱՎՈՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԻՋԵՑՆՈՒՄ Է ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԸ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր ուղեցույց է կազմել, որը կոչվում է <<Առողջության համար ֆիզիկական ակտիվության մասին գլոբալ խորհուրդներ>>: Ըստ այդ ուղեցույցի` շաբաթվա ընթացքում 150 րոպե չափավոր ֆիզիկական ակտիվությունը կարող է նվազեցնել կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը: Ֆիզիկական ակտիվությունը, անկասկած, կարևոր դեր է խաղում տարբեր քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականության իջեցման գործում, և հակառակը: Եվ այսպես, ֆիզիկական իներտությունը մահվան ռիսկի գործոնների շարքում զբաղեցնում է 4-րդ տեղը: Աշխարհում մարդկանց 31%-ը չի զբաղվում անհրաժեշտ ֆիզիկական ակտիվությամբ, այսինքն` վարում է պասիվ և նստակյաց կյանք: Ցավոք, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ (համատարած կոմպյուտերիզացիա, ռոբոտներ, պլանշետներ, սմարթֆոններ և այլն) ամբողջ աշխարհում բարձրանում են ֆիզիկական պասսիվության տեմպերը:
Ըստ այդ ուղեցույցի` 18 տարեկանից բարձր մարդկանց մոտ միջին ինտենսիվության ֆիզիկական ակտիվությունը /նվազագույնը 150 գումարային րոպե մեկ շաբաթվա ընթացքում/ նպաստում է այնպիսի ոչ ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման ռիսկի նվազմանը, ինչպիսիք են՝ կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղը, շաքարախտը, սրտի որոշ հիվանդություններ: 5-17 տարեկանների մոտ առողջության ամրապնդման համար անհրաժեշտ է օրական մինչև 60 րոպե ֆիզիկական ակտիվություն:
Միջին ինտեսիվության ֆիզիկական ակտիվության օրինակներ են՝
• պարը
• արագ քայլը
• այգեգործության թեթև աշխատանքները
• ակտիվ սպորտային խաղերը երեխաների հետ
• զբոսանքները
• ոչ ծանր իրերի տեղափոխումը
• բնության գրկում արշավի գնալը և այլն:

Նյութի աղբյուրը՝ breast.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook