Saturday, April 20, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Կավը ակնեի դեմ՝ հղիության ժամանակ

Հղիների մաշկը հաճախ լինում է հոգնած և անփայլ, ի հայտ են գալիս պզուկներ, ակնե: Ինչպե՞ս պահպանել գեղեցկությունը՝ հաշվի առնելով օրգանիզմում կատարվող փոփոխությունները, որոնք ուղեկցում են երեխայի ծննդյան սպասումին:

Հղիության ժամանակ ակնեն և պզուկները արդյունք են հղի կնոջ էնդոկրին համակարգի ակտիվ գործունեության. ճարպագեղձերը չափից ավելի շատ են արտադրում մաշկային ճարպ, մաշկի ծակոտիները փակվում են , որն էլ իր հերթին բորբոքումների պատճառ է դառնում: Դա կանխարգելելու համար անհրաժեշտ է ճիշտ մաքրել մաշկը:

Առաջին հերթին, պետք է ամեն օր՝ առավոտյան և երեկոյան, օգտագործել փափուկ գելեր, կոսմետիկ կաթ կամ փրփուր` լվացվելու համար:

Ավելորդ անմաքրության դեմ պայքարել կօգնի սպիտակ կամ երկնագույն կավը: Այն դուրս է քաշում մաշկային ծակոտիներից կեղտոտ կուտակումները, հանգստացնում է և ունի հակամանրէային ազդեցություն: Կավից դիմակները հարկ է կատարել 3 օրը մեկ անգամ:

Մաշկի բորբոքումների և ցանի դեմ օգտակար է նաև կաթնային շիճուկը կամ մածունը: Դրանք պետք է օգտագործել լվացվելուց հետո: Անհրաժեշտ է դրանք մաշկին քսել բարակ շերտով և թողնել մոտավորապես 5 րոպե: Դրանից հետո մաքրել թազիֆով և մաշկին խոնավեցնող քսուկ քսել:

Նյութը`  morevmankan.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook