Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Կարմիր քամի

Կարմիր քամին մաշկի (հազվադեպ` լորձաթաղանթների) վարակիչ բնույթի սուր բորբոքում է:

Հարուցիչը ստրեպտոկոկն է, որը փոխանցվում է վնասված մաշկի (ճանկռվածքներ, քերծվածքներ, հարուկներ և այլն) միջոցով: Կարմիր քամին կարող է առաջանալ որպես թարախային վերքերի, կարբունկուլի բարդություն, ինչպես նաև ստրեպտոկոկեր պարունակող այլ թարախային օջախների շուրջը:
Պաթոգենեզ
Հիվանդությունը սովորաբար սկսվում է հանկարծակի (դող, գլխացավ, հաճախակի փսխումներ, ջերմաստիճանի բարձրացում մինչև 30-40 C, երբեմն` զառանցանք): Ախտահարված մաշկը կարմրում է (էրիթեմա) և թեթևակի ուռչում, ունենում է խիստ ուրվագծված սահմաններ, արագ մեծանալով` առաջացնում է այրոց, ցավեր: Էրիթեմային կարմիր քամին երբեմն առանց բուժման անցնում է 3-7 օրից, բայց գործընթացը կարող է նաև ձգձգվել` անցնելով մարմնի մի հատվածից մյուսին (թափառող կարմիր քամի): Առավել ծանր` բշտային կարմիր քամու ժամանակ կարմրած մաշկի վրա առաջանում են թարախային կամ թափանցիկ հեղուկով լցված բշտիկներ: Շատ ավելի ծանր է ընթանում ֆլեգմոնային կարմիր քամին, որն ուղեկցվում է ենթամաշկային ֆլեգմոնի առաջացմամբ: Ամենածանր` փտախտային ձևի ժամանակ մաշկը մեռուկանում է:
Նույնիսկ առավել թեթև` էրիթեմային կարմիր քամու դեպքում հնարավոր են բարդություններ` արյան վարակում և ուղեղապատյանաբորբ:ԲուժումԿարմիր քամու կասկածի դեպքում պետք է դիմել բժշկի: Բուժման տնային միջոցները (քափուրի յուղ քսելը, վրան կավճափոշի ցանելը, խավավոր կարմիր գործվածքով փաթաթվելը) անօգուտ են, իսկ տաքացնող կոմպրեսները` ուղղակի վտանգավոր: Ախտահարված մաշկին հակացուցված է յոդ, իխթիոլի քսուք, ներկող նյութեր քսել, որովհետև դրանք կարմրությունը քողարկելով` դժվարացնում են ախտորոշումը (հատկապես գլխի մազածածկ մասի կարմիր քամու ժամանակ): Այստեղ ախտահարված մասի միայն եզրերն են կարմիր, իսկ մնացած մակերևույթն անգույն է (այսպես կոչված` սպիտակ կարմիր քամի):

Հիվանդությունից (հատկապես չբուժված) հետո երբեմն պահպանվում է հիվանդության հարուցչի հանդեպ գերզգայունությունը, և կարմիր քամին ժամանակ առ ժամանակ կրկնվում է (սովորաբար նույն հատվածում): Կարմիր քամիով ոտքերի բազմակի ախտահարումը կարող է փղախտի պատճառ դառնալ:

Կանխարգելում

Անհրաժեշտ է հետևել մաշկի մաքրությանը, մանր վնասվածքները շտապ մշակել յոդի սպիրտային լուծույթով կամ հականեխիչ միջոցներով: Չնայած կարմիր քամու փոխանցման հավանականությունը փոքր է, այնուամենայնիվ, վարակումից խուսափելու նպատակով, հիվանդի հետ շփվելուց հետո ձեռքերը լավ լվանալ կամ մաքրել սպիրտով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook