Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Կերակրի սոդայի գործածության 5 այլընտրանքային տարբերակ առողջական տարբեր խնդիրների դեմ պայքարի համար

Կերակրի սոդան լայն գործածություն ունի կյանքի տարբեր ոլորտներում և առավել հաճախ կիրառվում է խոհանոցում ու կենցաղում, սակայն քչերին է հայտնի, որ այն կարող է կիրառվել նաև առողջապահության ոլորտում՝ օգնելով պայքարել առողջական մի շարք խնդիրների դեմ։ Բրիտանական Express պարբերականը՝ հղում անելով Dr Axe բժշկական ռեսուրսին, ներկայացրել է կերակրի սոդայի օգտագործման հինգ այլընտրանքային տարբերակ առողջական ամենատարբեր խնդիրների դեմ պայքարի համար։

Միզուղիների վարակներ

Անգամ բուժաշխատողներն են համաձայն այն պնդման հետ, որ կերակրի սոդայի գործածությունը կարող է շատ արդյունավետ լինել միզուղիների վարակների բուժման հարցում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մի քանի շաբաթ շարունակ սոդայի ընդունումն օգնում է չեզոքացնել միզուղիների վարակներով հիվանդների մեզի թթվայնությունը, ինչն էլ իր հերթին օգնում է մեղմել ցավոտ ախտանշանները։

Մարսողական խնդիրներ

Սոդայի օգնությամբ կարելի է բարելավել ստամոքսի pH բալանսը՝ այդ կերպ ակտիվացնելով մարսողության համակարգի աշխատանքն ու ազատելով մի շարք տհաճ ախտանշաններից։

Երիկամների հիվանդություններ

Կերակրի սոդան շատ արդյունավետ է նաև երիկամների հիվանդությունների դեպքում։ Այս հիվանդությունների ժամանակ սոդայի ընդունումն օգնում է դանդաղեցնել հիվանդության հետագա զարգացումն ու բարելավում է հիվանդների ընդհանուր վիճակը։

Բերանի խոռոչի հիվանդություններ

Կերակրի սոդան բնական հակասնկային ու հակաբակտերիալ միջոց է, որն արդյունավետ կերպով ոչնչացնում է միկրոօրգանիզմների որոշ տեսակները։ Օրինակ՝ այս միջոցի ազդեցության նկատմամբ զգայուն են Streptococcus mutans բակտերիաները, որոնք հաճախ են դառնում բերանի խոռոչի տհաճ հոտի ու ատամների քայքայման պատճառ։

Ընդհանուր ֆիզիկական վիճակի հետ կապված խնդիրներ

Շատ մարզիկներ տեղյակ են, որ կերակիրի սոդայի ընդունումը կարող է նվազեցնել մարզումներից հետո մկանային ցավերի զարգացման հավանականությունը, ինչպես նաև բարձրացնել ընդհանուր դիմացկունությունը, ինչն էլ կօգնի առավել լավ արդյունքի հասնել։

Նյութը ՝  med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook