Wednesday, April 24, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Կլիմակտերիկ(դաշտանադադար) և հետկլիմակտերիկ շրջանում կանանց մոտ փոխվում է հեշտոցի միկրոֆլորան

Կլիմակտերիկ(դաշտանադադար) և հետկլիմակտերիկ շրջանում կանանց մոտ փոխվում է հեշտոցի միկրոֆլորան։Նորմայում հեշտոցի միջավայրը թթվային է,որը պայմանավորված է կանացի սեռական հորմոնների`էստրոգենների ազդեցությամբ։Վերջիններս հեշտոցի պատի լորձաթաղանթի բջիջներում խթանում են գլիկոգենի արտադրությունը,որը համարվում է սննդային միջավայր`կաթնաթթվային բակտերիաների համար։Հետևաբար հեշտոցի միջավայրը լինում է թթվային,որտեղ ախտածին մանրէները չեն կարողանում գոյատևել(բացառությամբ սնկերի)։

Դաշտանադադարի ժամանակ էստրոգենների պակասը հանգեցնում է կաթնաթթվային բակտերիաների քանակի խիստ նվազեցման,հետևաբար,հեշտոցի միջավայրի թեքում դեպի հիմնայինի,որտեղ նպաստավոր պայմաններ են ստեղծվում պայմանական և ոչ պայմանական,անաերոբ բակտերիաների աճի համար։Դրանցից ամենահաճախակի, մանրէադիտական հետազոտությամբ ,հայտնաբերվում է Գարդներելլա վագինալիսը(Gardnerella vaginalis),որը իր ախտածին հատկություններով ախտահարում է հեշտոցի լորձաթաղանթը`ի հայտ բերելով տհաճ հոտ,հեշտոցային արտադրություն , և հեշտոցային զննման ժամանակ`բորբոքված և փխրուն հեշտոցային լորձաթաղանթ,որը շատ խոցելի է գործիքային հետազոտության ժամանակ։
Նյութը ՝  Dr.Zhanna Balayi Hovhannisyan․ TempusMed

Leave a Reply

x Close

Like Us On Facebook