Wednesday, April 24, 2024
Նորություններ

Կձևավորվեն հեմոդիալիզի կազմակերպման նոր սկզբունքներ և մոտեցումներ

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը փետրվարի 6-ից 28-ն ուսումնասիրում է հանրապետությունում  հեմոդիալիզի ծառայության կազմակերպմանն առնչվող առկա խնդիրները և հնարավոր ռիսկերը։

Ուսումնասիրության այս փուլի արդյունքները հիմք են հանդիսացել բավարարելու նախարարություն դիմած բոլոր քաղաքացիների` հեմոդիալիզային ծրագրի շրջանակում ներգրավելու և պետական պատվերով հեմոդիալիզային ծառայություն տրամադրելու մասին դիմումները։

Տեղեկացնում ենք, որ հեմոդիալիզ իրականացնող բոլոր բժշկական կազմակերպություններում շարունակվող ոււսումնասիրությունների արդյունքում կձևավորվեն  այս ծառայության կազմակերպման նոր սկզբունքներ և մոտեցումներ։

ՀՀ Առողջապահության նախարարություն

Leave a Reply

x Close

Like Us On Facebook